ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈԿԱՈՒՏՈՎ ՀԱՂԹԵՑ<br /> ՄԵՔՍԻԿԱՑԻ ՌԱՈՒԼ ՄԱՐԿԵՍԻՆ<br />


ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈԿԱՈՒՏՈՎ ՀԱՂԹԵՑ
ՄԵՔՍԻԿԱՑԻ ՌԱՈՒԼ ՄԱՐԿԵՍԻՆ

  • 10-11-2008 20:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 8-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքում բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը պահպանեց իր չեմպիոնական տիտղոսը: Մրցամարտի վեցերորդ ռաունդում Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող մեքսիկացի Ռաուլ Մարկեսին: Այսպիսով, Ա.Աբրահամը կարողացավ ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը: Այս մրցամարտից հետո Ա.Աբրահամի անձնական հաշվին գրանցվեց 28-րդ անընդմեջ հաղթանակը, որոնցից 22-ը ավարտվել է նոկաուտով: Այս հաղթանակից հետո Ա.Աբրահամը մարտի է հրավիրել WBA վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆելիքս Ստրամին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play