«WESTERN MINES COMPANY»-Ն ՄՏԱԴԻՐ Է ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ<br /> ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br />


«WESTERN MINES COMPANY»-Ն ՄՏԱԴԻՐ Է ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 07-11-2008 20:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ադամանդագործութեան եւ ոսկեգործութեան բնագաւառում մասնագիտացած «Western mines company» ընկերութիւնը մտադրութիւն ունի Հայաստանում ակնագործութեան եւ ոսկեգործութեան ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` զարգացնելով համգործակցությունը հայ գործընկերների հետ: Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է ընկերութեան տնօրէն Շերմոն Սիսիին, որը տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը հանդիպում է ունեցել նաեւ իր երկրի` արեւմտյան Աֆրիկայի Սիերա Լիոնեի Հանրապետութեան, նախագահի հետ: Վերջինս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու «Western mines company» ընկերութեան մտադրութունը եւ նշել, որ իր երկրի կառավարութիւնը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Շ.Սիսին յատկապէս ադամանդագործութեան եւ ոսկեգործութեան ճիւղերում Հայաստանի հարկային քաղաքականութիւնը եւ ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունէութիւն ծաւալելու համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Տ.Սարգսեանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարութիւնը` կարեւորելով մասնաւոր հատուածին աջակցութիւնը եւ նաեւ նկատի առնելով նշուած ճիւղերում եղած աւանդոյթները շարունակելու եւ զարգացնելու նպատակադրումը, կցուցաբերի ամենայն աջակցութիւն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք, վարչապետի հավաստմամբ, կարող են էապէս խթանել նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական յարաբերութիւնների հաստատմանը:
  -   Տնտեսութիւն