«WESTERN MINES COMPANY»-Ն ՄՏԱԴԻՐ Է ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ<br /> ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br />


«WESTERN MINES COMPANY»-Ն ՄՏԱԴԻՐ Է ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 07-11-2008 20:06:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադամանդագործության եւ ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` զարգացնելով համգործակցությունը հայ գործընկերների հետ: Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ընկերության տնօրեն Շերմոն Սիսիին, որը տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը հանդիպում է ունեցել նաեւ իր երկրի` արեւմտյան Աֆրիկայի Սիերա Լիոնեի Հանրապետության, նախագահի հետ: Վերջինս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու «Western mines company» ընկերության մտադրութունը եւ նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Շ.Սիսին հատկապես ադամանդագործության եւ ոսկեգործության ճյուղերում Հայաստանի հարկային քաղաքականությունը եւ ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունեություն ծավալելու համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տ.Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը` կարեւորելով մասնավոր հատվածին աջակցությունը եւ նաեւ նկատի առնելով նշված ճյուղերում եղած ավանդույթները շարունակելու եւ զարգացնելու նպատակադրումը, կցուցաբերի ամենայն աջակցություն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք, վարչապետի հավաստմամբ, կարող են էապես խթանել նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների հաստատմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play