ՀՀ ՎՊ-Ն ԼՈՒՐՋ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ Է ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՄԱՆԿԱՏՆՆԵՐԻ<br /> ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ<br /> ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ<br />


ՀՀ ՎՊ-Ն ԼՈՒՐՋ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ Է ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՄԱՆԿԱՏՆՆԵՐԻ
ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

  • 05-11-2008 19:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Պետական աջակցութիւն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպութիւնների շրջանաւարտներին» ծրագրի իրականացմանը 2003-2008թթ.-ին բիւջէտային միջոցներից նախատեսուած է եղել 1,439 մլրդ դրամ` շրջանաւարտներին բնակարաններով ապահովելու համար: ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից սեպտեմբերին կատարուված ուսումնասիրությունների արդիւնքում պարզուել է, որ 2008թ.-ին լիազօր մարմինը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը, բնակարանների գնման գործընթաց չի սկսել, ուստի նշուած գումարից 235 մլն դրամը չի ծախսուել: Մնացած 1,204 մլրդ դրամով 2003-2007թթ.-ին նախատեսուած 227 բնակարանի փոխարէն գնուել է 135-ը, կամ ծրագիրը կատարուել է շուրջ 59%-ով: Ձեռք բերուած բնակարանների ընդհանուր արժէքը կազմել է 694 մլն դրամ: Ըստ տեխնիկական բնութագրի, իւրաքանչիւր շրջանաւարտի համար պէտք է գնվեր յարմարաւետ առանձին մէկսենեականոց բնակարան` 38 քառակուսի մետրից ոչ պակաս մակերեսով: Սակայն որոշ դէպքերում այդ պայմանները չեն ապահովել: 13 բնակարաններ գտնւում են ոչ բնակելի, այլ տեխնիկական հարկերում: Չգնուած 92 բնակարանների ընդհանուր արժէքը գնահատւում է 509 մլն դրամ, որը սակայն 2005-2007թթ.-ին լիազօր մարմնի կողմից փաստացի կանխավճարի տեսքով փոխանցուել է ծրագիրը իրականացնելու համար յայտարարուած մրցոյթի յաղթող 3 ընկերութիւններին` «Սոկոլ գրուպ»-ին, «Արիաց գրուպ»-ին, «Կարեն Z»-ին: «Սոկոլ գրուպ»-ի կողմից չկատարված ծրագրերի մասով 296 մլն դրամը սեպտեմբերի 29-30-ին վերադարձուել է պետբիւջէ: Այս մասին արձանագրուած է ՎՊ-ի խորհրդի նոյեմբերի 5-ի նիստում հաստատուած հաշուետւութեան մէջ: Խորհրդի նիստին ներկայ «Ժառանգութիւն» կուսակցութեան վարչութեան նախագահ եւ խորհրդարանական խմբակցութեան անդամ Անահիտ Բախշեանը, նկատի ունենալով, որ քաղաքական կոալիցիայի յուշագրով 2003թ.-ից սոցիալական ոլորտի պատասխանատուն ՀՅԴ-ն է, իր վրդովմունքն էր յայտնել «բիւջէի սուղ միջոցներից որբ երեխաներին բնակարաններով ապահովելու համար պատասխանատու քաղաքական ուժի նման վերաբերմունքի» կապակցութեամբ: Ի դէեպ, պարզուֆեց, որ «Սոկոլ գրուպ»-ը խախտումներ է թոյլ տուել նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում, որի պատասխանատուն նույնպես ՀՅԴ-ն է: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, ուսումնասիրությունների նիւթերը կուղարկուեն դատախազութիւն: Ըստ նրա, դատախազութիւն կուղարկուեն նաեւ «Էջմիածին Ջրշին» ՍՊԸ-ի կողմից Հրազդան գետի հունի մաքրման, ափերի ամրացման, ոռոգւող հողատարածքների ջրապահովման շինարարական աշխատանքների ՎՊ-ի ուսումնասիրութեան նիւթերը: Նշուեց, որ իրականացուած 3 ծրագրերի մասով յայտնաբերուել է շուրջ 33,3 մլն դրամի չարաշահում, չկատարված աշխատանքների դիմաց վճարուած գումար, իսկ մասնագիտացած փորձագէտների կողմից ամբողջ աշխատանքները գնահատուել են որպէս ոչ արդիւնաւէտ: ՎՊ-ի նախագահը ներկայացրեց նաեւ ՀՀ համայնքներին գազիֆիկացման աշխատանքների, ինչպէս նաեւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեանը պետպատուէրի եւ ծրագրերի կատարման նպատակով պետբիւջէից յատկացուած միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողութեան արդիւնքում յայտնաբերուած խախտումները: Նշուեց, որ յայտնաբերուել է 2 մասնաւոր ընկերութիւնների կողմից 7-8 համայնքներում շուրջ 439 մլն դրամի գազիֆիկացման չկատարված աշխատանքների փաստեր: Պայմանաւորուածութեան համաձայն, մինչեւ 2009թ.-ի փետրուարի վերջը աշխատանքները չկատարելու դէպքում ՎՊ-ն այս նիւթերը եւս կյանձնի դատախազութիւն եւ պահանջելու է, որպէսզի վերականգնուեն համայնքներին հասցուած վնասը:
  -   Տնտեսութիւն