ՀՀ ՎՊ-Ն ԼՈՒՐՋ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ Է ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՄԱՆԿԱՏՆՆԵՐԻ
ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
05-11-2008 19:46:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Պետական աջակցութիւն ՀՀ
մանկական խնամակալական կազմակերպութիւնների շրջանաւարտներին»
ծրագրի իրականացմանը 2003-2008թթ.-ին բիւջէտային միջոցներից
նախատեսուած է եղել 1,439 մլրդ դրամ` շրջանաւարտներին բնակարաններով
ապահովելու համար: ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից սեպտեմբերին
կատարուված ուսումնասիրությունների արդիւնքում պարզուել է, որ
2008թ.-ին լիազօր մարմինը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարութիւնը, բնակարանների գնման գործընթաց չի սկսել, ուստի
նշուած գումարից 235 մլն դրամը չի ծախսուել: Մնացած 1,204 մլրդ
դրամով 2003-2007թթ.-ին նախատեսուած 227 բնակարանի փոխարէն գնուել է
135-ը, կամ ծրագիրը կատարուել է շուրջ 59%-ով: Ձեռք բերուած
բնակարանների ընդհանուր արժէքը կազմել է 694 մլն դրամ: Ըստ
տեխնիկական բնութագրի, իւրաքանչիւր շրջանաւարտի համար պէտք է
գնվեր յարմարաւետ առանձին մէկսենեականոց բնակարան` 38 քառակուսի
մետրից ոչ պակաս մակերեսով: Սակայն որոշ դէպքերում այդ պայմանները
չեն ապահովել: 13 բնակարաններ գտնւում են ոչ բնակելի, այլ
տեխնիկական հարկերում: Չգնուած 92 բնակարանների ընդհանուր արժէքը
գնահատւում է 509 մլն դրամ, որը սակայն 2005-2007թթ.-ին լիազօր
մարմնի կողմից փաստացի կանխավճարի տեսքով փոխանցուել է ծրագիրը
իրականացնելու համար յայտարարուած մրցոյթի յաղթող 3
ընկերութիւններին` «Սոկոլ գրուպ»-ին, «Արիաց գրուպ»-ին, «Կարեն
Z»-ին: «Սոկոլ գրուպ»-ի կողմից չկատարված ծրագրերի մասով 296 մլն
դրամը սեպտեմբերի 29-30-ին վերադարձուել է պետբիւջէ: Այս մասին
արձանագրուած է ՎՊ-ի խորհրդի նոյեմբերի 5-ի նիստում հաստատուած
հաշուետւութեան մէջ:
Խորհրդի նիստին ներկայ «Ժառանգութիւն» կուսակցութեան
վարչութեան նախագահ եւ խորհրդարանական խմբակցութեան անդամ Անահիտ
Բախշեանը, նկատի ունենալով, որ քաղաքական կոալիցիայի յուշագրով
2003թ.-ից սոցիալական ոլորտի պատասխանատուն ՀՅԴ-ն է, իր
վրդովմունքն էր յայտնել «բիւջէի սուղ միջոցներից որբ երեխաներին
բնակարաններով ապահովելու համար պատասխանատու քաղաքական ուժի նման
վերաբերմունքի» կապակցութեամբ:
Ի դէեպ, պարզուֆեց, որ «Սոկոլ գրուպ»-ը խախտումներ է թոյլ տուել
նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում, որի պատասխանատուն նույնպես
ՀՅԴ-ն է:
Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՎՊ-ի նախագահ Իշխան
Զաքարյանը, ուսումնասիրությունների նիւթերը կուղարկուեն
դատախազութիւն: Ըստ նրա, դատախազութիւն կուղարկուեն նաեւ
«Էջմիածին Ջրշին» ՍՊԸ-ի կողմից Հրազդան գետի հունի մաքրման, ափերի
ամրացման, ոռոգւող հողատարածքների ջրապահովման շինարարական
աշխատանքների ՎՊ-ի ուսումնասիրութեան նիւթերը: Նշուեց, որ
իրականացուած 3 ծրագրերի մասով յայտնաբերուել է շուրջ 33,3 մլն դրամի
չարաշահում, չկատարված աշխատանքների դիմաց վճարուած գումար, իսկ
մասնագիտացած փորձագէտների կողմից ամբողջ աշխատանքները գնահատուել
են որպէս ոչ արդիւնաւէտ:
ՎՊ-ի նախագահը ներկայացրեց նաեւ ՀՀ համայնքներին գազիֆիկացման
աշխատանքների, ինչպէս նաեւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեանը
պետպատուէրի եւ ծրագրերի կատարման նպատակով պետբիւջէից յատկացուած
միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողութեան արդիւնքում
յայտնաբերուած խախտումները: Նշուեց, որ յայտնաբերուել է 2 մասնաւոր
ընկերութիւնների կողմից 7-8 համայնքներում շուրջ 439 մլն դրամի
գազիֆիկացման չկատարված աշխատանքների փաստեր: Պայմանաւորուածութեան
համաձայն, մինչեւ 2009թ.-ի փետրուարի վերջը աշխատանքները չկատարելու
դէպքում ՎՊ-ն այս նիւթերը եւս կյանձնի դատախազութիւն եւ
պահանջելու է, որպէսզի վերականգնուեն համայնքներին հասցուած վնասը: