ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆԱՏՕ-Ի ԳԻՏԱԿԱՆ<br /> ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՒ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆԱՏՕ-Ի ԳԻՏԱԿԱՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՒ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

  • 15-01-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութեան համակարգում գործող «Կենսատեխնոլոգիա» ԳՀԻ ՓԲ ընկերութիւնը ՆԱՏՕ-ի «Գիտութիւնը խաղաղութեան եւ անվտանգութեան համար» ծրագրի շրջանակներում մասնակցում է «Որպէս սննդարդյունաբերական յաւելում կաթնաթթվային բակտերիաների հակաբակտերիալ եւ հակաալերգիկ յատկութիւնների հետազօտութիւն» դրամաշնորհային ծրագրին, որտեղ ինստիտուտի գործընկերներ են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի եւ Ադրբեջանի նոյն ոլորտի գիտօջախները: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Կենսատեխնոլոգիա»-ի գիտական քարտուղար Գայեանէ Ավետիսովան: Նրա խօսքերով, 2006թ.-ի հոկտեմբերին մեկնարկած եռամյա դրամաշնորհային ծրագիրը «Կենսատեխնոլոգիա»-ին հնարաւորութիւն է տալիս իրականացնել ինստիտուտում արդէն իսկ սինթեզվող համապատասխան հակաբակտերիալ պրեպարատի լրամշակումը` օգտագործելով ծրագրի շրջանակներում համագործակցող գիտօջախների տրամադրած տեղեկատուութիւնը: Պրեպարատի հիման վրայ ինստիտուտում ստացւող յավելումները կիրառւում են Հայաստանի թռչնաբուծական եւ խոզաբուծական ձեռնարկութիւններում որպէս հիւանդութիւնների կանխարգելիչ միջոց: Բացի դրանից, այդ հավելումներն օգտագործւում են նաեւ սննդարդյունաբերական ձեռնարկութիւններում` որպէս կենսաբանական հիմքով կոնսերվանտ: «Կենսատեխնոլոգիա»-ի գիտքարտուղարը նաեւ նշեց, որ ծրագրի շրջանակներում կատարւում է երիտասարդ գիտնականների ուսուցում: Բուլղարիայում եւ Ֆրանսիայում, 2-3 ամիս տեւող դասընթացների ընթացքում, վերապատրաում են անցնում նաեւ 4 հայ ասպիրանտներ:
  -   Տնտեսութիւն