ԲՈՒՇԸ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀՈԼՈԿՈՍՏԻ ԶՈՀԵՐԻՆ<br />


ԲՈՒՇԸ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀՈԼՈԿՈՍՏԻ ԶՈՀԵՐԻՆ

  • 11-01-2008 17:59:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իսրայելում իր այցի եզրափակիչ օրն սկսել է այցելութեամբ Երուսաղեմի Յադ վա-Շեմ յհուշահամալիր` աշխարհահռչակ թանգարան, հետազոտական կենտրոն եւ միլիոնավոր հրեաների հուշարձան, ովքեր զոհուել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների ձեռքով: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, կէսօրից յետոյ Սպիտակ տան ղեկավարը Դավիթ Բեն-Գուրիոնի միջազգային օդանավակայանից կթռչի Քուվեյթ` շարունակելով ուղեւորութիւնը Մերձաւոր Արեւելքի երկրներ: Բուշը կլինի Բահրէյնում, Արաբական Միաւորուած Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում եւ Եգիպտոսում:
  -   Միջազգային