ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐ<br /> ՏՐԱՄԱԴՐԵԼ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐ
ՏՐԱՄԱԴՐԵԼ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ

  • 10-01-2008 20:00:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանն արգելում է խանութներում եւ հանրախանութներում անվճար պոլիէթիլենային տոպրակներ տալ գնորդներին: Ինչպէս յայտնում է CNN-ը, վկայակոչելով Չինաստանի կառավարութեանը, գնորդները ստիպուած կլինեն վճարել այդպիսի տոպրակներ օգտագործելու համար: Այս կարգը ուժի մէջ կմտնի յունիսի 1-ից եւ միտուած է կրճատելու աղբի այդ մեծ աղբիւրը: Այսպիսի տոպրակներ արգելւում է օգտագործել նաեւ հասարակական տրանսպորտում` աւտոբուսներում, գնացքներում, ինքնաթիռներում, ինչպէս նաեւ օդանավակայաններում եւ տեսարժան վայրերում: Նոր կարգը խախտող ընկերութիւնները կը տուգանուեն: Հնարաւոր է նաեւ նրանց ապրանքների առգրաւում: Խանութներին յանձնարարուել է յստակօրէն նշել պոլիէթիլենային տոպրակների գինը, եւ ոչ թէ այն ներառել այլ ապրանքների գնի մէջ: Բնապահպանական կազմակերպութիւնները ողջունել են Չինաստանի որոշումը, իսկ «Worldwatch Institute»-ի նախագահ Քրիստոֆեր Ֆլեյվինն ասել է, որ Չինաստանն այս հարցում առաջ է անցել Միացեալ Նահանգներից: Չինացիները օրական մինչեւ 3 մլրդ պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում: Յաճախ այդ տոպրակները միայն մէկ անգամ են օգտագործւում: Ըստ Չինաստանի կառավարութեան յայտարարութեյան` պոլիէթիլենային տոպրակները, սպառողների համար յարմարաւետ լինելով հանդերձ, հանգեցնում են ռեսուրսների անխնայ վատնման եւ շրջակայ միջավայրի աղտոտման` չափազանց յաճախ օգտագործվելու, ինչպէս նաեւ վերամշակման ցածր ծաւալների պատճառով: Խիստ բարակ տոպրակները, որոնք հեշտութեամբ պատռվում են, այսպէս կոչուած «սպիտակ» աղտոտման հիմնական աղբիւրն են: Ըստ երկրի կառավարութեան` պէտք է խրախուսել մարդկանց, որ վերջիններս նորից սկսեն կտորից պատրաստուած տոպրակներ եւ զամբյուղներ օգտագործել: Նշենք, որ նմանատիպ կարգ գործում է Ուգանդայում, Հարավաֆրիկեան Հանրապետութիւնում, Բանգլադեշում, ինչպէս նաեւ Սան Ֆրանցիսկոյում:
  -   Միջազգային