ԲՈՒՇԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՈՒԻ ՄԻՆՉԵՒ 2009 ԹՈՒԱԿԱՆԻ ՅՈՒՆՈՒԱՐ
10-01-2008 18:30:00 | | Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ
Բուշը կարծում է, որ խաղաղութեան համաձայնագիրը Իսրայելի եւ
Պաղեստինի ինքնավարութեան միջեւ կստորագրուի մինչեւ իր
պաշտօնավարման աւարտը` 2009 թուականի յունուար, հաղորդում է
Reuters-ը:
«Ես հաւատում եմ, որ դա հնարաւոր է, ոչ միայն հնարաւոր է,
այլեւ, հաւատում եմ, դա կլինի»,- յայտարարել է ԱՄՆ-ի նախագահը
Ռամալլահ քաղաքում մամլոյ ասուլիսի ժամանակ, որտեղ նա ժամանել է
Պաղեստինի ինքնավարութեան առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ
բանակցութիւնների համար:
Նշւում է նաեւ, որ Բուշը յայտարարել է, որ ԱՄՆ-ը դէմ է
Իսրայելի կողմից այնպիսի գործողութիւնների, որոնք քայքայում են
Պաղեստինեան ինքնավարութեան եւ նրա ղեկավար Մահմուդ Աբբասի
պաշտպանական ուժերը: