ԲՈՒՇԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ<br /> ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ<br />


ԲՈՒՇԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ

  • 10-01-2008 18:30:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության միջեւ կստորագրվի մինչեւ իր պաշտոնավարման ավարտը` 2009 թվականի հունվար, հաղորդում է Reuters-ը: «Ես հավատում եմ, որ դա հնարավոր է, ոչ միայն հնարավոր է, այլեւ, հավատում եմ, դա կլինի»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը Ռամալլահ քաղաքում մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ նա ժամանել է Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցությունների համար: Նշվում է նաեւ, որ Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեմ է Իսրայելի կողմից այնպիսի գործողությունների, որոնք քայքայում են Պաղեստինյան ինքնավարության եւ նրա ղեկավար Մահմուդ Աբբասի պաշտպանական ուժերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play