ՅԱՍՄԻԿ ՊՈՂՈՍԵԱՆ. 2007Թ. ԸՆԴԳԾՎԱԾ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՉԵՆ<br /> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ ՄԻԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔՈՒՄ<br />


ՅԱՍՄԻԿ ՊՈՂՈՍԵԱՆ. 2007Թ. ԸՆԴԳԾՎԱԾ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՉԵՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ ՄԻԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔՈՒՄ

  • 28-12-2007 17:55:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետական բիւջէով 2008 թուականին Մշակոյթի նախարարութեանը յատկացուել է 7 մլրդ դրամ, որում, սակայն ներառուած չեն մշակոյթային օջախների վերանորոգման ծախսերը, քանի որ դրանք իրականացնելու է ՀՀ քաղաքաշինութեան նախարարութիւնը: Մշակոյթի ոլորտին յատկացուած գումարի չափը էական փոփոխութիւն չի կրել 2007թ.-ի (6 մլրդ 793 մլն 641.3 հազար դրամ) հետ համեմատած: Այս մասին դեկտեմբերի 28-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում յայտնեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը: Նա յայտնեց, որ 2008թ. յուլիսի 1-ից կաւելանան մշակոյթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը: Նախարարի խօսքերով, 2007թ. իրականացուած բազմաթիւ արտերկրեայ եւ տեղական միջոցառումներից մի քանիսը, այդ թւում` Ֆրանսիայում Հայաստանի տարուան նուիրուած ցուցահանդեսներն ու համերգները, դարձան տարուայ ամենամեծ յաջողութիւնները: Ըստ նրա, այդ միջոցառումները իրենց որակական մակարդակով դարձան յետագայ համագործակցությունների ու ծրագրերի սկիզբ: Հ.Պողոսեանը նշեց նաեւ, որ մշակոյթային տարում ցայտուն եւ ընդգծված յաջողութիւններ թերեւս չի արձանգրվել միայն թատերական կեանքում. «չի ստեղծուել որեւէ գործ, որը դառնար տարուայ խոսակցութեան նիւթը ոլորտում»: «Թերեւս ինձ համար, գոնէ միակ ներկայացումը եղել է ռեժիսոր Վահան Բադալեանի «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ այս առումով 2008 թուականին կփոփոխուի թատրոններին տրուող աջակցութեան ձեւը. «աջակցությունները կտրուեն արժանի ծրագրերի հեղինակներին եւ թատերական կոլեկտիվներին»: Յասմիկ Պողոսեանն անդրադարձաւ նաեւ 2007թ. մշակոյթի ոլորտի օրենսդրական աշխատանքներին` մասնաւորապէս նշելով 3 կարեւոր օրենսդրական նախաձեռնութիւնների` «Մշակոյթային օրէնսդրութեան հիմունքների մասին» եւ «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնք ներկայացուել են կառավարութեանը: Կառավարութիւն է ներկայացուել արդէն «Ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան մասին» ՀՀ օրէնքի նախագիծը:
  -   Մշակոյթ