ՅԱՍՄԻԿ ՊՈՂՈՍԵԱՆ. 2007Թ. ԸՆԴԳԾՎԱԾ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՉԵՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ ՄԻԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔՈՒՄ
28-12-2007 17:55:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետական բիւջէով
2008 թուականին Մշակոյթի նախարարութեանը յատկացուել է 7 մլրդ դրամ,
որում, սակայն ներառուած չեն մշակոյթային օջախների վերանորոգման
ծախսերը, քանի որ դրանք իրականացնելու է ՀՀ քաղաքաշինութեան
նախարարութիւնը: Մշակոյթի ոլորտին յատկացուած գումարի չափը էական
փոփոխութիւն չի կրել 2007թ.-ի (6 մլրդ 793 մլն 641.3 հազար դրամ)
հետ համեմատած: Այս մասին դեկտեմբերի 28-ին տարեվերջյան ամփոփիչ
ասուլիսում յայտնեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը: Նա
յայտնեց, որ 2008թ. յուլիսի 1-ից կաւելանան մշակոյթի ոլորտի
աշխատողների աշխատավարձերը:
Նախարարի խօսքերով, 2007թ. իրականացուած բազմաթիւ արտերկրեայ եւ
տեղական միջոցառումներից մի քանիսը, այդ թւում` Ֆրանսիայում
Հայաստանի տարուան նուիրուած ցուցահանդեսներն ու համերգները, դարձան
տարուայ ամենամեծ յաջողութիւնները: Ըստ նրա, այդ միջոցառումները
իրենց որակական մակարդակով դարձան յետագայ համագործակցությունների
ու ծրագրերի սկիզբ:
Հ.Պողոսեանը նշեց նաեւ, որ մշակոյթային տարում ցայտուն եւ
ընդգծված յաջողութիւններ թերեւս չի արձանգրվել միայն թատերական
կեանքում. «չի ստեղծուել որեւէ գործ, որը դառնար տարուայ խոսակցութեան
նիւթը ոլորտում»: «Թերեւս ինձ համար, գոնէ միակ ներկայացումը եղել
է ռեժիսոր Վահան Բադալեանի «Օֆելյայի ստվերների թատրոնը»
ներկայացումը»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ այս առումով 2008
թուականին կփոփոխուի թատրոններին տրուող աջակցութեան ձեւը.
«աջակցությունները կտրուեն արժանի ծրագրերի հեղինակներին եւ
թատերական կոլեկտիվներին»:
Յասմիկ Պողոսեանն անդրադարձաւ նաեւ 2007թ. մշակոյթի ոլորտի
օրենսդրական աշխատանքներին` մասնաւորապէս նշելով 3 կարեւոր
օրենսդրական նախաձեռնութիւնների` «Մշակոյթային օրէնսդրութեան
հիմունքների մասին» եւ «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» ՀՀ
օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին
նախագծերը, որոնք ներկայացուել են կառավարութեանը: Կառավարութիւն է
ներկայացուել արդէն «Ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան մասին»
ՀՀ օրէնքի նախագիծը: