ԵՐԿՈՒ ՊԱՅԹԻՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ ԱԼԺԻՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ.
ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ
11-12-2007 15:15:00 | Ալժիր | Միջազգային
ԱԼԺԻՐ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-ին Ալժիրի
մայրաքաղաքում գրեթէ միաժամանակ տեղի ունեցած երկու պայթիւնների
հետեւանքով, ըստ նախնական տուեալների, զոհուել է 27 եւ մարմնական
տարբեր աստիճանի վնասուածքներ է ստացել 43 մարդ:
Տեղեկութիւնների համաձայն, պայթուցիկ սարքերից առաջինը
գործել է աւտոբուսում, որը գտնուել է Գերագոյն դատարանի շէնքի
առջեւ, իսկ երկրորդը` Հիդրա բնակելի թաղամասում: