ԼԱՏՎԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է<br /> ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br />


ԼԱՏՎԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

  • 05-12-2007 19:45:00   |   |  Միջազգային
ՌԻԳԱ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լատվիայի վարչապետ Այգարս Կալվիտիսը դեկտեմբերի 5-ին նախագահ Վալդիս Զատլերսին ներկայացրել է իր գլխաւորած կառավարութեան հրաժարականի դիմում: Դրա պատճառ է դարձել հասարակութեան անվստահութիւնը Լատվիայի նախարարների կաբինետի նկատմամբ, որն արտայայտուել է բողոքի զանգվածային ցույցերով: Կառավարութեան առաջիկայ հրաժարականի մասին վարչապետը յայտարարել էր նոյեմբերի սկզբին, որից յետոյ նոր կաբինետի ձեւաւորման բանակցութիւններ էին սկսուել ներկայիս կոալիցիայի եւ ընդդիմադիր կուսակցութիւնների միջեւ: Սակայն մինչ օրս վերջնականապէս յայտնի չէ, թէ ով է մտնելու նոր կառավարող կոալիցիայի կազմի մէջ, ոչ էլ` ով է լինելու ապագայ վարչապետը:
  -   Միջազգային