ՈՒԳԱՆԴԱՅՈՒՄ ԷԲՈԼԻ ՏԵՆԴԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 16 ՄԱՐԴ
30-11-2007 20:36:00 | | Միջազգային
ԿԱՄՊԱԼԱ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տասնվեց մարդ է
վախճանուել Ուգանդայում մահացու վտանգաւոր Էբոլի հեմորրագիական
տենդի բռնկման հետեւանքով: Այդ երկրի առողջապահութեան
նախարարութիւնը հաղորդել է, որ վարակը ախտահարել է 51 մարդու,
որոնցից 16-ը վախճանուել են:
Մահացու հիւանդութեան առաջին դէպքերը գրանցուել են օգոստոսին
Բունդիբուգիո լեռնային շրջանում` Կոնգոյի Դեմոկրատական
Հանրապետութեան հետ Ուգանդայի սահմանին: Սակայն միայն հիմա են
ՀԱՀ-ում եւ ԱՄՆ-ում կատարուված անալիզները հաստատել, որ խօսքը Էբոլի
մասին է: