ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԵՌԱԿԱՅ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 6 ՏԱՐՈՒԱՅ<br /> ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ<br />


ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԵՌԱԿԱՅ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 6 ՏԱՐՈՒԱՅ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ

  • 29-11-2007 20:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի Սավյոլովյան դատարանը նոյեմբերի 29-ին 6 տարուայ բանտարկութեան է դատապարտել գործարար Բորիս Բերեզովսկուն «Աէրոֆլոտ» աւիաընկերութիւնից մօտ 215 մլն ռուբլի յափշտակելու համար: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա Բերեզովսկուն առնչուող առաջին դատավարութիւնն է: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում նրան 11 մեղադրանք է առաջադրուել, այդ թւում` «ՍԲՍ-Ագրօ» բանկի 13 մլրդ դոլարի հափշտակութեան, եւ նրան ձերբակալելու հեռակայ վեց սանկցիա է տրուել: Այս դատավարութիւնը եւս տեղի է ունեցել հեռակայ կարգով, քանի որ Բերեզովսկին գտնւում է Մեծ Բրիտանիայում, որտեղ ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ:
  -   Միջազգային