ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 6 ՏԱՐՎԱ<br /> ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ<br />


ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 6 ՏԱՐՎԱ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

  • 29-11-2007 20:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի Սավյոլովյան դատարանը նոյեմբերի 29-ին 6 տարվա բանտարկության է դատապարտել գործարար Բորիս Բերեզովսկուն «Աերոֆլոտ» ավիաընկերությունից մոտ 215 մլն ռուբլի հափշտակելու համար: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա Բերեզովսկուն առնչվող առաջին դատավարությունն է: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում նրան 11 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` «ՍԲՍ-Ագրո» բանկի 13 մլրդ դոլարի հափշտակության, եւ նրան ձերբակալելու հեռակա վեց սանկցիա է տրվել: Այս դատավարությունը եւս տեղի է ունեցել հեռակա կարգով, քանի որ Բերեզովսկին գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play