ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՅԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ<br /> ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ, ՈՐԻ ՀԱՍՈՅԹԸ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ ՀԹԳՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ<br />


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՅԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ
ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ, ՈՐԻ ՀԱՍՈՅԹԸ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ ՀԹԳՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

  • 29-11-2007 18:55:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի թատերական գործիչների միութեան նախաձեռնութեամբ դեկտեմբերի 3-ին Գաբրիէլ Սունդուկեանի անուան պետական ակադեմիական թատրոնում հայաստանեան թատրոնների անուանի դերասանների մասնակցութեամբ կկայանայ համերգ-հեռուստամարաթոն («Հ2» հեռուստաընկերությամբ), որից ստացուած հասոյթը կփոխանցուի ՀԹԳՄ հիմնադրամին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀԹԳՄ նախագահ Յակոբ Ղազանչեանը: Նրա խօսքերով, հիմնադրամի առաջնային եւ հիմնական նպատակն է աջակցել թատրոնի մարդկանց ստեղծագործական գործունէութեանը: Հիմնադրամի գումարներով կվերանորգվեն ՀԹԳՄ շէնքի վերջին հարկը եւ դահլիճը: Հ.Ղազանչեանը նշեց, որ իւրաքանչիւր ռեժիսոր կամ դերասան ցանկացած պահի կարող է օգտագործել բեմը` փորձերի կամ նոր ներկայացումներ բեմադրելու համար: Բացի այդ, հիմնադրամը գումարներ կտրամադրի երիտասարդ ռեժիսորներին` ներկայացումներ բեմադրելու համար: «Ներկայացում բեմադրելը լինելու է բացառապէս ազատ, ցենզուրա չի լինելու: Պարզապէս տարբեր թատրոնների ներկայացուցիչներից կստեղծուի յանձնաժողով, որն էլ կուսումնասիրի ներկայացուած ծրագրերն ու կտրամադրի որոշակի գումար»,- ընդգծեց ՀԹԳՄ նախագահը: Յետագայում, ըստ նրա, տարբեր ներդրողների կողմից, ինչպէս նաեւ ակցիաների արդիւնքում գումարներ կփոխանցուեն հիմնադրամի հաշուին: Նշենք, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք համերգ-հեռուստամարթոնի տոմսերի արժէքը տատանւում է 2000-10000 դրամի սահմաններում: Հ.Ղազանչեանը նշեց, որ վաճառուել են նաեւ 50 հատ 30000 դրամանոց տոմսեր:
  -   Մշակոյթ