ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՔԵԱՆ ԲԱՆԿԻ 4<br /> ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՔԵԱՆ ԲԱՆԿԻ 4
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ

  • 27-11-2007 18:30:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի զինծառայողները նոյեմբերի 27-ին սպանել են «Ռաշիդ» բանկի 4 իրաքցի աշխատակիցների: Ինչպէս յայտնել է իրաքեան ոստիկանութեան ներկայացուցիչը, ամերիկացիները կրակ են բացել միկրոաւտոբուսի վրայ, որի մէջ գտնուել են բանկի ծառայողները, երբ այն առանց կանգ առնելու փորձել է անցնել բլոկպոստը Բաղդադի Շաաբ արուարձանում: Դրա հետեւանքով չորս ուղեւորներ զոհուել են, երկուսը վիրաւորուել: Իրաքի ամերիկեան հրամանատարութիւնը իրազեկուած է այդ միջադէպի մասին, սակայն ոչ մի յայտարարութիւն պատահարի կապակցութեամբ առայժմ չի արել:
  -   Միջազգային