ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՄՆ<br />


ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՄՆ

  • 26-11-2007 19:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ մասնակցելու մերձաւորարեւելեան կարգաւորմանը նուիրուած Աննապոլիսի համաժողովին: Ինչպէս յայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը, Լավրովը գլխաւորում է համաժողովի ռուսական պատուիրակութիւնը: «Ֆորումի շրջանակում ծրագրւում է անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ»,- նշել է դիւանագէտը: Նոյեմբերի 26-ին ծրագրուած է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Իսրայելի պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքի հետ: Երեքշաբթի, նոյեմբերի 27-ին, ծրագրւում են ԱԳ նախարարի բանակցութիւնները ամերիկացի իր գործընկերոջ` Կոնդոլիզա Ռայսի հետ, հանդիպումը կկայանայ երկկողմ ձեւաչափով: Սպասւում է, որ նրանք կքննարկեն ՀՀՊ խնդիրը: Ռուսաստանում համարում են, որ Աննապոլիսում պէտք է «պարզորոշ ազդանշան հղվի յօգուտ Սիրիայի եւ Իսրայելի միջեւ երկխօսութեան առանց ձգձգումների վերականգնման, արաբա-իսրայելական կարգաւորման միւս ուղղութիւնների վերակենդանացման»,- յայտարարել է Սերգեյ Լավրովը:
  -   Միջազգային