ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՄՆ<br />


ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՄՆ

  • 26-11-2007 19:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ մասնակցելու մերձավորարեւելյան կարգավորմանը նվիրված Աննապոլիսի համաժողովին: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը, Լավրովը գլխավորում է համաժողովի ռուսական պատվիրակությունը: «Ֆորումի շրջանակում ծրագրվում է անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ»,- նշել է դիվանագետը: Նոյեմբերի 26-ին ծրագրված է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ: Երեքշաբթի, նոյեմբերի 27-ին, ծրագրվում են ԱԳ նախարարի բանակցությունները ամերիկացի իր գործընկերոջ` Կոնդոլիզա Ռայսի հետ, հանդիպումը կկայանա երկկողմ ձեւաչափով: Սպասվում է, որ նրանք կքննարկեն ՀՀՊ խնդիրը: Ռուսաստանում համարում են, որ Աննապոլիսում պետք է «պարզորոշ ազդանշան հղվի հօգուտ Սիրիայի եւ Իսրայելի միջեւ երկխոսության առանց ձգձգումների վերականգնման, արաբա-իսրայելական կարգավորման մյուս ուղղությունների վերակենդանացման»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play