Յուլիսին Հայաստանում անշարժ գոյքի վարձակալութեան գործարքների թիւը 13,8%-ով նուազել է<br /> <br />


Յուլիսին Հայաստանում անշարժ գոյքի վարձակալութեան գործարքների թիւը 13,8%-ով նուազել է

  • 06-09-2011 16:46:49   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Այս տարուայ յուլիսին, նախորդ ամսուայ համեմատ, Հայաստանում անշաժ գոյքի վարձակալութեան գործարքների թիւը նուազել է 13,8%-ով, իսկ 2010թ.-ի յուլիսի համեմատ` 20%-ով: ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի տուեալներով, յուլիսին արձանագրուել են բնակելի շէնքերի 46 բնակարանների, 21 անհատական բնակելի տների, 317 հասարակական, 56 արտադրական նշանակութեան օբյեկտների, 683,95 հա ընդհանուր մակերեսով 195 միաւոր հողատարածքների եւ 12 աւտոտնակների վարձակալութեան գործարքներ: Հանրապետութեան մարզերում այս տարուայ յուլիսին վարձակալուել են 589,75 հա ընդհանուր մակերեսով գիւղատնտեսական նշանակութեան 94 միաւոր հողատարածքներ: Ամենամեծ` 327,82 հա ընդհանուր մակերեսով (10 միաւոր), հողատարածքներ են վարձակալուել Տաւուշի մարզում, ամենափոքր` 0,97 հա ընդհանուր մակերեսով (4 միաւոր), Վայոց Ձորի մարզում: Արագածոտնի մարզում վարձակալուել են 7 միաւոր (7,11 հա ընդհանուր մակերեսով), Արմավիրի մարզում` 7 միաւոր (16,75 հա), Գեղարքունիքի մարզում` 4 միաւոր (11,11 հա), Լոռու մարզում` 42 միաւոր (206,7 հա), Կ'ոտայքի մարզում` 5 միաւոր (9,52 հա), Շիրակի մարզում` 3 միաւոր (1,16 հա), Սիւնիքի մարզում` 11 միաւոր (7,57 հա), Վայոց Ձորի մարզում` 4 միաւոր (0,97 հա) հողատարածքներ:
  -   Տնտեսութիւն