Հուլիսին Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գործարքների թիվը 13,8%-ով նվազել է


Հուլիսին Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գործարքների թիվը 13,8%-ով նվազել է

  • 06-09-2011 16:46:49   | Հայաստան  |  Տնտեսություն
Այս տարվա հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, Հայաստանում անշաժ գույքի վարձակալության գործարքների թիվը նվազել է 13,8%-ով, իսկ 2010թ.-ի հուլիսի համեմատ` 20%-ով: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, հուլիսին արձանագրվել են բնակելի շենքերի 46 բնակարանների, 21 անհատական բնակելի տների, 317 հասարակական, 56 արտադրական նշանակության օբյեկտների, 683,95 հա ընդհանուր մակերեսով 195 միավոր հողատարածքների եւ 12 ավտոտնակների վարձակալության գործարքներ: Հանրապետության մարզերում այս տարվա հուլիսին վարձակալվել են 589,75 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 94 միավոր հողատարածքներ: Ամենամեծ` 327,82 հա ընդհանուր մակերեսով (10 միավոր), հողատարածքներ են վարձակալվել Տավուշի մարզում, ամենափոքր` 0,97 հա ընդհանուր մակերեսով (4 միավոր), Վայոց Ձորի մարզում: Արագածոտնի մարզում վարձակալվել են 7 միավոր (7,11 հա ընդհանուր մակերեսով), Արմավիրի մարզում` 7 միավոր (16,75 հա), Գեղարքունիքի մարզում` 4 միավոր (11,11 հա), Լոռու մարզում` 42 միավոր (206,7 հա), Կոտայքի մարզում` 5 միավոր (9,52 հա), Շիրակի մարզում` 3 միավոր (1,16 հա), Սյունիքի մարզում` 11 միավոր (7,57 հա), Վայոց Ձորի մարզում` 4 միավոր (0,97 հա) հողատարածքներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play