«Տարուայ Ապրանքատեսակ» Ազգային մրցանակի յանձնում


«Տարուայ Ապրանքատեսակ» Ազգային մրցանակի յանձնում

  • 07-09-2011 16:56:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 8-ի, ժամը՝ 19։00-ին, Կառավարութեան ընդունելութիւնների տանը տեղի կ'ունենայ «Տարուայ Ապրանքատեսակ» ազգային մրցանակի յանձնումը: Մրցանակը շնորհւում է սննդամթերքների եւ ամենօրեայ պահանջարկ վայելող ապրանքատեսակների կատեգորիաներում եւ անց է կացւում «Ժողովրդի ընտրանքը ապրանքատեսակի միակ եւ գերագոյն գնահատականն է» խորագրի ներքոյ: Տարուայ ընթացքում մասնագէտները հետեւում էին ապրանքատեսակի պահանջարկի դինամիկային եւ համեմատում էին խանութներից ստացած տուեալների հետ: Այս ամէնի շնորհիւ ստացուեց սպառողական նախապատուութիւնների ամենաիրական պատկերը: Հարցազրոյցին մասնակցել է Երեւանի 100-ից աւելի մանրածախ առեւտրային կազմակերպութիւններ: Ապրանքատեսակի գնահատման չափանիշն է` ապրանքի մանրածախ վաճառքի ծաւալը: Լրացուցիչ, վարկանիշի արդիւնքները հաստատուել են փորձագիտական խորհրդի կողմից, որի մէջ էին մտնում մանրածախ եւ մեծածախ կազմակերպութիւնների ղեկավարներ եւ շուկայի ուսումնասիրման մասնագէտներ: «Տարուայ Ապրանքատեսակ» ազգային մրցանակաբաշխութեան դափնեկիրները կը հրապարակուեն սեպտեմբերի 8-ին` յանձնման հանդիսաւոր արարողութեան ժամանակ: Յանձնման արարողութեան հրաւիրուածների շարքում են քաղաքական գործիչներ, արուեստի գործիչներ, խոշորագոյն հայկական եւ արտասահմանեան կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, առեւտրի ցանցեր, պետական կառավարման մարմիններ: Լրագրողները կարող են հաւատարմագրուել սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 10:00 -18:00-ն` 56-91-97 հեռախօսահամարով:
  -   Մամլո հաղորդագրություն