«Տարվա Ապրանքատեսակ» Ազգային մրցանակի հանձնում


«Տարվա Ապրանքատեսակ» Ազգային մրցանակի հանձնում

  • 07-09-2011 16:56:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 8-ի, ժամը՝ 19։00-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Տարվա Ապրանքատեսակ» ազգային մրցանակի հանձնումը: Մրցանակը շնորհվում է սննդամթերքների եւ ամենօրյա պահանջարկ վայելող ապրանքատեսակների կատեգորիաներում եւ անց է կացվում «Ժողովրդի ընտրանքը ապրանքատեսակի միակ եւ գերագույն գնահատականն է» խորագրի ներքո: Տարվա ընթացքում մասնագետները հետեւում էին ապրանքատեսակի պահանջարկի դինամիկային եւ համեմատում էին խանութներից ստացած տվյալների հետ: Այս ամենի շնորհիվ ստացվեց սպառողական նախապատվությունների ամենաիրական պատկերը: Հարցազրույցին մասնակցել է Երեւանի 100-ից ավելի մանրածախ առեւտրային կազմակերպություններ: Ապրանքատեսակի գնահատման չափանիշն է` ապրանքի մանրածախ վաճառքի ծավալը: Լրացուցիչ, վարկանիշի արդյունքները հաստատվել են փորձագիտական խորհրդի կողմից, որի մեջ էին մտնում մանրածախ եւ մեծածախ կազմակերպությունների ղեկավարներ եւ շուկայի ուսումնասիրման մասնագետներ: «Տարվա Ապրանքատեսակ» ազգային մրցանակաբաշխության դափնեկիրները կհրապարակվեն սեպտեմբերի 8-ին` հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: Հանձնման արարողության հրավիրվածների շարքում են քաղաքական գործիչներ, արվեստի գործիչներ, խոշորագույն հայկական եւ արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, առեւտրի ցանցեր, պետական կառավարման մարմիններ: Լրագրողները կարող են հավատարմագրվել սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 10:00 -18:00-ն` 56-91-97 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play