Սիրիայում ձեւաւորուել է ընդդիմադիրների Ազգային խորհուրդը


Սիրիայում ձեւաւորուել է ընդդիմադիրների Ազգային խորհուրդը

  • 16-09-2011 07:25:18   |   |  Քաղաքական

Սիրիայում ձեւաւորուել է Ազգային խորհուրդ` ընդդիմութիւնը ներկայացնող միակ մարմինը, որը հանդէս է գալիս նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջով: BBC-ի տեղեկացմամբ, խորհրդի բաղկացած է 140 մարդուց, որոնք հաստատուել են ցոյցերի սկսուելուց ուղիղ մէկ տարի անց Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ: Խորհրդի անդամների մեծամասնութիւնը ապրում է սիրիայում: Ազգային խորհուրդը յայտարարել է, որ իր նպատակների ճանապարհին բռնութիւններ չի կիրառի, սակայն, ըստ BBC-ի, ընդդիմութեան տարբեր խմբերի միջեւ ակնյայտ հակասութիւններ կան. ոմանք համարում են, որ կառավարութեան դէմ պէտք է պայքարել ռազմական մեթոդներով:
  -   Քաղաքական