Սիրիայում ձեւավորվել է ընդդիմադիրների Ազգային խորհուրդը


Սիրիայում ձեւավորվել է ընդդիմադիրների Ազգային խորհուրդը

  • 16-09-2011 07:25:18   | Սիրիա  |  Քաղաքական

Սիրիայում ձեւավորվել է Ազգային խորհուրդ` ընդդիմությունը ներկայացնող միակ մարմինը, որը հանդես է գալիս նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջով: BBC-ի տեղեկացմամբ, խորհրդի բաղկացած է 140 մարդուց, որոնք հաստատվել են ցույցերի սկսվելուց ուղիղ մեկ տարի անց Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ: Խորհրդի անդամների մեծամասնությունը ապրում է Սիրիայում: Ազգային խորհուրդը հայտարարել է, որ իր նպատակների ճանապարհին բռնություններ չի կիրառի, սակայն, ըստ BBC-ի, ընդդիմության տարբեր խմբերի միջեւ ակնհայտ հակասություններ կան. ոմանք համարում են, որ կառավարության դեմ պետք է պայքարել ռազմական մեթոդներով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play