Յոյները բողոքել են հարկերի բարձրացման դէմ


Յոյները բողոքել են հարկերի բարձրացման դէմ

  • 19-09-2011 12:45:20   |   |  Տնտեսութիւն

Յունական խորհրդարանի պատերի մօտ մեծ բողոքի ցոյց է կազմակերպուել ընդդէմ պետութեան կողմից նշանակուած արտակարգ գոյքահարկի: Յունական իշխանութիւնների կողմից անցկացուող այս ֆիսկալային միջոցառումները նպատակ ունեն խուսափել ազգային պարտքի դեֆոլտի մասին յայտարարութիւնից: Ըստ BBC գործակալութեան, ի պատասխան բարձրացուած հարկերի ցուցարարները սպառնացել են բօյկօտել այդ հարկի վճարումները: Ցոյցերը երկրում իրականացւում են Եւրամիութիւնից եւ Արտարժոյթի միջազգային հիմնադրամից հերթական բազմամիլիարդանոց վարկի ստացման հնարաւոր տարբերակների քննարկումների ֆօնի վրայ: Աւելի վաղ յունական մամուլում հրապարակուել էր Յունաստանին անհրաժեշտ միջոցառումների մի նամակ` համատեղ կազմուած Արժոյթի միջազգային հիմնադրամի, Եւրոպական կենտրոնական բանկի եւ Եւրամիութեան կողմից: Հրատարակուած համատեղ նամակում ներառուած են բիւջետային կազմակերպութիւնների յետագայ կրճատումները, նաւթի հարկերի բարձրացումը եւ հեռուստակայանների փակումը:
  -   Տնտեսութիւն