Հույները բողոքել են հարկերի բարձրացման դեմ


Հույները բողոքել են հարկերի բարձրացման դեմ

  • 19-09-2011 12:45:20   | Հունաստան  |  Տնտեսություն

Հունական խորհրդարանի պատերի մոտ մեծ բողոքի ցույց է կազմակերպվել ընդդեմ պետության կողմից նշանակված արտակարգ գույքահարկի: Հունական իշխանությունների կողմից անցկացվող այս ֆիսկալային միջոցառումները նպատակ ունեն խուսափել ազգային պարտքի դեֆոլտի մասին հայտարարությունից: Ըստ BBC գործակալության, ի պատասխան բարձրացված հարկերի ցուցարարները սպառնացել են բոյկոտել այդ հարկի վճարումները: Ցույցերը երկրում իրականացվում են Եվրամիությունից եւ Արտարժույթի միջազգային հիմնադրամից հերթական բազմամիլիարդանոց վարկի ստացման հնարավոր տարբերակների քննարկումների ֆոնի վրա: Ավելի վաղ հունական մամուլում հրապարակվել էր Հունաստանին անհրաժեշտ միջոցառումների մի նամակ` համատեղ կազմված Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Եվրամիության կողմից: Հրատարակված համատեղ նամակում ներառված են բյուջետային կազմակերպությունների հետագա կրճատումները, նավթի հարկերի բարձրացումը եւ հեռուստակայանների փակումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play