Մանուէլ Ղումաշեան. «հայ-թուրքական արձանագրութիւնների` մէջլիսի օրակարգ վերադարձից պէտք չէ ակնկալիքներ ունենալէ


Մանուէլ Ղումաշեան. «հայ-թուրքական արձանագրութիւնների` մէջլիսի օրակարգ վերադարձից պէտք չէ ակնկալիքներ ունենալէ

  • 27-09-2011 14:31:50   | Հայաստան  |  Քաղաքական

Անկախութեան 20 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական նոր մշակոյթ է ձեւաւորուել, որի առաջին ապացոյցը ընդդիմութեան եւ կոալիցիայի միջեւ բանակցութիւններն էին. սակայն երկխօսութիւնից որեւէ սպասելիքներ ունենալը, միամտութիւն կը լինէր: Այս մասին նշեց քաղաքական փորձագէտ Մանուէլ Ղումաշեանը սեպտեմբերի 27-ի ասուլիսում, յաւելելով, որ յետագայում երկխօսութիւնը աւելի արդիւնաւէտ կը լինի: Յաջորդ քայլը, ըստ նրա, որը կարելի է առաջընթաց համարել հայ քաղաքական ոլորտում, ՀՀ անկախութեան 20-ամեակի զօրահադեսին բոլոր այն մարդկանց անունների յիշատակումն էր, որոնք այս կամ այն կերպ իրենց լուման են ներդրել Հայաստանի զարգացման գործում` անկախ իրենց քաղաքական հայեացքներից եւ կուասկցական պատկանելիութիւնից: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրութիւնների` մէջլիսի օրակարգ վերադարձին, քաղաքագէտը նշեց, որ այս հանգամանքից ակնկալիքներ ունենալը եւս միամտութիւն է: «դայ ուղղակի առեւտրի առարկայ է նրանց համարէ,- ասաց քաղաքագէտը: Նա չի բացառում, թէ արձանագրութիւնների որոշ կէտեր թուրքերի կողմից կարող են կատարուել, մասնաւորոպես` կարող է բացուել հայ-թուրքական սահմանը: Ըստ Մ.Ղումաշեանի, ղարաբաղեան հակամարտութեան հարցում, Կազանեան հանդիպումից յետոյ, միջազգային միջնորդների պատկերացումները փոխուեցին ի օգուտ Հայաստանի: «եթէ մինչ այդ նրանք Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում էին մի հարթութեան վրայ, ապա այսօր միջազգայնագէտների պատկերացումները փոխուել ենէ,- յայտարարեց քաղաքագէտը: Պատասխանելով այն հարցին, թէ արդեօ՞ք հնարաւոր է համարում ռոբերտ Քոչարեանի վերադարձը քաղաքականութիւն` հետեւելով Ռուսաստանի օրինակին, Մ.Ղումաշեանը նշեց, որ զուգահեռներ տանել Ռուսաստանի հետ սխալ կը լինի, քանի որ Վլադիմիր Պուտինը երբեք էլ չի հեռացել քաղաքականութիւնից: «պուտինի ազդեցութիւնը Ռուսաստանի ներքաղաքական եւ արտաքին ոլորտում որակական ոչ մի փոփոխութիւն չի կրել նրա վարչապետ դառնալու յանգանաքիցէ,- ասաց քաղաքագէտը: Ինչ վերաբերում է Ռ.Քոչարեանին, ապա նա, քաղաքագէտի խօսքերով, « կարող է որոշ քայլեր ձեռնարկի, կարող է` ոչէ:
  -   Քաղաքական