Մանվել Ղումաշյան. «Հայ-թուրքական արձանագրությունների` մեջլիսի օրակարգ վերադարձից պետք չէ ակնկալիքներ ունենալ»


Մանվել Ղումաշյան. «Հայ-թուրքական արձանագրությունների` մեջլիսի օրակարգ վերադարձից պետք չէ ակնկալիքներ ունենալ»

  • 27-09-2011 14:31:50   | Հայաստան  |  Քաղաքական

Անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվել, որի առաջին ապացույցը ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ բանակցություններն էին. սակայն երկխոսությունից որեւէ սպասելիքներ ունենալը, միամտություն կլիներ: Այս մասին նշեց քաղաքական փորձագետ Մանվել Ղումաշյանը սեպտեմբերի 27-ի ասուլիսում, հավելելով, որ հետագայում երկխոսությունը ավելի արդյունավետ կլինի: Հաջորդ քայլը, ըստ նրա, որը կարելի է առաջընթաց համարել հայ քաղաքական ոլորտում, ՀՀ անկախության 20-ամյակի զորահադեսին բոլոր այն մարդկանց անունների հիշատակումն էր, որոնք այս կամ այն կերպ իրենց լուման են ներդրել Հայաստանի զարգացման գործում` անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ կուասկցական պատկանելիությունից: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների` մեջլիսի օրակարգ վերադարձին, քաղաքագետը նշեց, որ այս հանգամանքից ակնկալիքներ ունենալը եւս միամտություն է: «Դա ուղղակի առեւտրի առարկա է նրանց համար»,- ասաց քաղաքագետը: Նա չի բացառում, թե արձանագրությունների որոշ կետեր թուրքերի կողմից կարող են կատարվել, մասնավորոպես՝ կարող է բացվել հայ-թուրքական սահմանը: Ըստ Մ.Ղումաշյանի, ղարաբաղյան հակամարտության հարցում, Կազանյան հանդիպումից հետո, միջազգային միջնորդների պատկերացումները փոխվեցին ի օգուտ Հայաստանի: «Եթե մինչ այդ նրանք Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկում էին մի հարթության վրա, ապա այսօր միջազգայնագետների պատկերացումները փոխվել են»,- հայտարարեց քաղաքագետը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն` հետեւելով Ռուսաստանի օրինակին, Մ.Ղումաշյանը նշեց, որ զուգահեռներ տանել Ռուսաստանի հետ սխալ կլինի, քանի որ Վլադիմիր Պուտինը երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից: «Պուտինի ազդեցությունը Ռուսաստանի ներքաղաքական եւ արտաքին ոլորտում որակական ոչ մի փոփոխություն չի կրել նրա վարչապետ դառնալու հանգանաքից»,- ասաց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանին, ապա նա, քաղաքագետի խոսքերով, « կարող է որոշ քայլեր ձեռնարկի, կարող է՝ ոչ»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play