ՀՀ պաշտպանութեան նախարարն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին


ՀՀ պաշտպանութեան նախարարն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին

  • 28-09-2011 16:33:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը սեպտեմբերի 28-ին ընդունել է պաշտպանութեան նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Յարութիւնեանը պաշտպանութեան նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացուող աշխատանքները, ինչպէս նաեւ զինուած ուժերում կարգապահութեան ամրապնդման եւ արտակարգ միջադէպերի կանխարգելման վերաբերեալ մի շարք առաջարկութիւններ: կարեւորելով հասարակական խորհրդի առաքելութիւնը` Սեյրան Օհանեանը նշել է, որ խորհուրդն իր ակտիւ գործունէութեամբ պէտք է բանակի եւ հասարակութեան միջեւ ձեւաւորի երկխօսութեան ու քննարկումների մթնոլորտ` նպաստելով ինչպէս բանակում առկայ խնդիրների վերհանմանը եւ լուծմանը, այնպէս էլ հասարակութիւնից դէպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկութիւնների ներթափանցմանը: այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն