ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին

  • 28-09-2011 16:33:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ զինված ուժերում կարգապահության ամրապնդման եւ արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Կարեւորելով հասարակական խորհրդի առաքելությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհուրդն իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի եւ հասարակության միջեւ ձեւավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ` նպաստելով ինչպես բանակում առկա խնդիրների վերհանմանը եւ լուծմանը, այնպես էլ հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play