Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստւում է թողարկել 1000 դրամ անուանական արժէքով նոր թղթադրամ


Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստւում է թողարկել 1000 դրամ անուանական արժէքով նոր թղթադրամ

  • 30-09-2011 12:49:19   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստւում է թողարկել 1000 դրամ անուանական արժէքով նոր թղթադրամ, որն արտաքին տեսքով հիմնականում նման է ներկայումս շրջանառութեան մէջ գտնուողին: 2011թ.-ի թողարկման 1000 դրամանոց թղթադրամ չափսերն են` 136 x 72 մմ: Թուղթը սպիտակ է, որի վրայ անզէն աչքով երեւում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշէ Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպէս նաեւ անուանական արժէքն արտայայտող յստակ ջրանիշ: Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ:Դիմերեսի հիմնական գոյներն են` կանաչը եւ բաց վարդագոյնը, իսկ դարձերեսինը` կանաչը եւ մոխրագոյնը: Ինչպէս նշուած է Կը բ-ի մամլոյ հաղորդագրութիւնում, չնայած ընդհանրութիւններին, 2001 եւ 2011 թուականների թողարկման 1000 դրամանոցների միջեւ կան նաեւ որոշակի տարբերութիւններ: Մասնաւորապէս, դիմերեսում փոխուել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրութիւնը, աւելացել է կինեգրամայով ժապաւէնաձեւ փայլաթիթեղ, Չարենցի դիմանկարը փոքրացուել եւ տեղաշարժուել է մի փոքր աջ, ձախ եւ աջ եզրերում աւելացուել են դեղին շրջանակներ, չորս անկիւնները սպիտակ են, դիմանկարի ներքեւի ձախ անկիւնում պատկերուած ձուաձեւ զարդանախշը 2001 թուականի նմուշի բազմագոյնի փոխարէն 2011 թուականի նմուշում կանաչ է: Դարձերեսին գտնուող անուանական արժէքն արտայայտող «1000է թիւը տպագրուած է հորիզոնական գծով բաժանուած մուգ մանուշակագոյն եւ կանաչ գոյներով, որի ներքեւի` կանաչ, մասը դիտման անկեան փոփոխութեան դէպքում փոխում է գոյնը կանաչից կարմիրի եւ հակառակը: (STEP®), «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIAէ գրառումը ձախ կողմից տեղափոխուել է վերեւի աջ անկիւն: Պատուհանաձեւ պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրայ երեւում է արծաթափայլ կէտագծի, իսկ լուսընդդէմ դիտելիս` հոծ գծի տեսքով, տեղաշարժուել է դէպի ձախ:
  -   Տնտեսութիւն