Համայնքային բիւջէների 2011թ.-ի հինգ ամիսների կատարողականի ցուցանիշը սեփական եկամուտների մասով կազմել է 87,1 տոկոս


Համայնքային բիւջէների 2011թ.-ի հինգ ամիսների կատարողականի ցուցանիշը սեփական եկամուտների մասով կազմել է 87,1 տոկոս

  • 03-06-2011 20:58:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Տեղի ունեցաւ հերթական խորհրդակցութիւնը` մարզպետների մասնակցութեամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանի մօտ յունիսի 3-ին մարզպետների մասնակցութեամբ տեղի ունեցաւ հերթական խորհրդակցութիւնը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորեանը տեղեկութիւններ ներկայացրեց ինտէգրուած սոցիալական ծառայութիւնների ներդրման եւ մարզերում միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շէնքային պայմանների յատկացման գործընթացի մասին: Բոլոր մարզերում եւ Երեւանում համապատասխան տարածքներ արդէն յատկացուել են, որոշակի խնդիրներ կան միայն Էջմիածին, Վայք, Սպիտակ, Ալաւերդի համայնքներում: Փոխվարչապետը յանձնարարեց քննարկել եւ 1 շաբաթուայ ընթացքում համապատասխան տարածքներ յատկացնել Վայք եւ Էջմիածին համայնքներում, իսկ Լոռու մարզում հարցը լրացուցիչ ուսումնասիրել տեղում: Ներկայացուեց նաեւ անապահովութեան գնահատման համակարգում ընդգրկուելու նպատակով ընտանիքների փաստագրման ընթացքը, նշուեց, որ աշխատանքներն իրականացւում են բնականոն, սկզբունքային խնդիրները լուծուած են: ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի մասնակցութեամբ քննարկուեցին նաեւ ՀՀ անկախութեան 20-ամեակի եւ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամեակի յոբելեանական միջոցառումների կազմակերպչական հարցեր: Հ. Պօղոսեանը ներկայացրեց ՏԻ համակարգի ներդրման 15-ամեակի յոբելեանական միջոցառումների շրջանակում անցկացուելիք <<Համայնքների էքսպո-2011 թ.>> մշակութային փառատօնի հետ կապուած հարցեր: Նախարարը բարձրացրեց նաեւ մարզերում երաժշտական դպրոցների վերանորոգման խնդիրը: Փոխվարչապետն առաջարկեց իւրաքանչիւր մարզից 1-2 դպրոց ներգրաւել 2011-2012 թթ. մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում կամ առաջարկութիւններ ներկայացնել դրանք Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգելու վերաբերեալ: ՀՀ բնակչութեան պետական ռեգիստրում մինչեւ 16 տարեկան երեխաների հաշուառման գործընթացի վերաբերեալ ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան պետ Ն.Մուրադխանեանը տեղեկացրեց, որ հաշուառումը կատարուած է 85-90 տոկոսով: Մայիսի 31-ի դրութեամբ ռեգիստրում արդէն հաշուառուած է 310 հազար 550 երեխայ, 60 հազար 898-ի գործերը պատրաստ են մուտքագրման: Արդիւնքում ՀՀ բնակչութեան պետական ռեգիստրը համալրուել է մինչեւ 16 տարեկան 371 հազար 448 երեխայի տուեալներով: ՀՀ բնակչութեան պետական ռեգիստրը ներկայումս հանրապետութեան բնակչութեան պատկերն արտացոլում է մինչեւ 90 տոկոս ճշգրտութեամբ, սակայն այս գործընթացը, ինչպէս նաեւ կիրառուող տեխնիկական եւ իրաւական մեխանիզմները, հնարաւորութիւն կը տան կարճ ժամանակ յետոյ աւելի ամբողջական ռեգիստր ձեւաւորել: Արձանագրուեց նաեւ, որ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի հրամանում փոփոխութիւն կը կատարուի, որով ուսումնական հաստատութիւններում երեխաների ընդունելութեան ժամանակ պարտադիր կը պահանջուի նաեւ ՀՀ բնակչութեան պետական ռեգիստրում գրանցուած լինելու մասին տեղեկանք: Յանձնարարուեց նաեւ ՀՀ արդարադատութեան նախարարութեան Քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման գործակալութիւնից ճշտել այն ընտանիքների թիւը, ովքեր հաշուառման ժամանակահատուածում են դիմել` երեխայի ծննդեան վկայական ստանալու համար: Ներկայացուեց համայնքներում հասցէների ճշգրտման գործընթացը: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ իւրաքանչիւր շաբաթ ՀՀ ոստիականութիւնը ՀՀ տարածքային կառավարման նախարարութեանը կը տրամադրի տեղեկատուութիւն մարզերից ստացուած հասցէափոխութեան դիմումների քանակի մասին: Փոխվարչապետը յանձնարարեց հնարաւորինս արագացնել աշխատանքները, ընդգծելով, որ ճիշտ հասցէականութիւնը շատ կարեւոր է աշնանն անցկացուելիք մարդահամարի արդիւնաւէտ իրականացման համար: ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանի մասնակցութեամբ քննարկուեցին գիւղատնտեսական ապրանքների մթերման գործընթացի հետ կապուած հարցեր: Ս. Կարապետեանը տեղեկացրեց, որ խնդիրը նախարարութեան ամենօրեայ ուշադրութեան կենտրոնում է: Արդէն կան պատկերացումներ բերքի սպասուող ծաւալների մասին, եւ մթերող բոլոր կազմակերպութիւններին տրուել է պայմանագրի օրինակելի ձեւ, որոնցով նրանք աշխատում են, կնքւում են պայմանագրեր: Փոխվարչապետը յանձնարարեց, որ նշուած հարցերով զբաղուող գիւղատնտեսութեան փոխնախարարն առաջիկայում այցելի Արարատի եւ Արմավիրի մարզպետարաններ, տեղեկացնի, թէ ինչպիսի պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել եւ որ ընկերութիւնների հետ գիւղացիները պէտք է աշխատեն: Անդրադարձ եղաւ նաեւ հեղեղատարների մաքրման հարցերին: Որոշուեց, որ առաջիկայում մարզեր կ'այցելեն գիւղատնտեսութեան, արտակարգ իրավիճակների նախարարութիւնների, ՏԿՆ ջրտնտպետկոմի, ,հայջրնախագիծէ ինստիտուտէ ՓԲ ընկերութեան ներկայացուցիչների մասնակցութեամբ աշխատանքային խմբեր` խնդիրներն արձանագրելու եւ գոյքագրելու համար: ՏԿՆ ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը տեղեկութիւններ ներկայացրեց ոռոգման շրջանի ընթացքի վերաբերեալ: Նշուեց, որ այս պահի դրութեամբ լուրջ խնդիրներ չկան, ներկայացուած յայտերն ամբողջ ծաւալով բաւարարւում են: Վերջին օրերին նկատուող ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների հետեւանքով որոշ վայրերում հեղեղումների վտանգ է առաջացել, եւ ներկայումս Ջրտնտպետկոմի խմբերն աշխատում են խնդրահարոյց վայրերում: Ա.Անդրէասեանը տեղեկութիւններ ներկայացրեց Հբ-ի հետ քննարկուող ոռոգման ենթակառուցուածքների զարգացմանը վերաբերող նոր ծրագրի մասին: Նախատեսւում է, որ ծրագրում կ'ընդգրկուեն նաեւ <Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստան>-ի որոշ նախագծէր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացուել: Նոր ծրագիրը կ'ուղղուի երրորդ կարգի եւ մայր ջրանցքների վերականգնմանը, Մեղրրի ինքնահոս համակարգի կառուցմանը: «Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստան» Պոակ-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ա. Յովսէփեանը նրեկայացրեց երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքը: Նշուեց, որ որոշ դժուարութիւններ առաջացել էին շինարարական «Զարուբեժուոդստրոյ» ընկերութեան կողմից աշխատանքների կազմակերպման առումով, սակայն դրանք արդէն շտկւում են: Խորհրդակցութեանն անդրադարձ եղաւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերի ընթացքին: Տեղեկացուեց, որ բոլոր մարզերում մեկնարկել են շինարարական աշխատանքները: Փոխվարչապետը մարզպետներին յանձնարարեց ամենօրեայ ուշադրութեան կենտրոնում պահել ծրագիրը, հետեւել որակին, քանի որ դրա յաջողութիւնից է կախուած ծրագրի շարունակութիւնը: ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տէրտէրեանը մարզպետներին պարզաբանումներ ներկայացրեց ,հհ կառավարութեան 2001թ. յունուարի 17-ի թիւ 30 որոշման մէջ փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասինէ ՀՀ կառավարութեան որոշման մասին, որով հնարաւորութիւն է ընձեռւում հողամասի նկատմամբ իրաւունքներ ունեցող սուբյեկտներին, առանց աւելորդ վարչարարութեան եւ ժամանակի կորստի, լուծել հողամասի նպատակային նշանակութեան փոփոխման խնդիրը: Փոփոխուած կարգով հիմնական աշխատանքները կատարուելու են մարզպետարանների կողմից: Փոխվարչապետը յանձնարարեց հանդիպումներ կազմակերպել մարզպետարանների հողաշինարարաների հետ եւ պարզաբանումներ ներկայացնել գործընթացի վերաբերեալ: Տեղեկութիւններ ներկայացուեց սեւ ու գունաւոր մետաղական հանքարդիւնաբերութեան նպատակով օգտագործուող հողերի վարձակալութեան պայմանագրերի վերակնքման ընթացքի վերաբերեալ: ՀՀ կառավարութեան 2011թ. 360-ն որոշմամբ փոփոխութիւններ են կատարուել 2003 թ. <<Հայաստանի Հանրապետութեան բնակավայրերի հողերի կ'ադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնուելու վայրի) գօտիականութեան գործակիցները եւ սահմանները հաստատելու մասին>> N 1746-ն որոշման մէջ, ըստ որի փոփոխուել է տարածագնահատման գօտիականութիւնը, որի արդիւնքում աւելացել են վարձակալութեան վճարները: Ակնկալւում է, որ որոշման կիրառման արդիւնքում համայնքային բիւջէներ կը մուտքագրուի լրացուցիչ 130 մլն դրամ: Ներկայացուեցին նաեւ համայնքային բիւջէների 2011թ. հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները: Սեփական եկամուտների մասով կատարողականը կազմել է 87,1 տոկոս, աճը 5,1 տոկոս է կամ 365 մլն դրամ: Ա.Գէորգեանը մարզպետներին յանձնարարեց առանձնայատուկ ուշադրութեան կենտրոնում պահել հաւաքագրումների ընթացքը եւ հետեւողական աշխատանքներ իրականացնել` ցուցանիշների ապահովման ուղղութեամբ:
  -   Տնտեսութիւն