Համայնքային բյուջեների 2011թ.-ի հինգ ամիսների կատարողականի ցուցանիշը սեփական եկամուտների մասով կազմել է 87,1 տոկոս


Համայնքային բյուջեների 2011թ.-ի հինգ ամիսների կատարողականի ցուցանիշը սեփական եկամուտների մասով կազմել է 87,1 տոկոս

  • 03-06-2011 20:58:33   | Հայաստան  |  Տնտեսություն
Տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը` մարզպետների մասնակցությամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հունիսի 3-ին մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորյանը տեղեկություններ ներկայացրեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ մարզերում միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին: Բոլոր մարզերում եւ Երեւանում համապատասխան տարածքներ արդեն հատկացվել են, որոշակի խնդիրներ կան միայն Էջմիածին, Վայք, Սպիտակ, Ալավերդի համայնքներում: Փոխվարչապետը հանձնարարեց քննարկել եւ 1 շաբաթվա ընթացքում համապատասխան տարածքներ հատկացնել Վայք եւ Էջմիածին համայնքներում, իսկ Լոռու մարզում հարցը լրացուցիչ ուսումնասիրել տեղում: Ներկայացվեց նաեւ անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման ընթացքը, նշվեց, որ աշխատանքներն իրականացվում են բնականոն, սկզբունքային խնդիրները լուծված են: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին նաեւ ՀՀ անկախության 20-ամյակի եւ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպչական հարցեր: Հ. Պողոսյանը ներկայացրեց ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվելիք <<Համայնքների էքսպո-2011 թ.>> մշակութային փառատոնի հետ կապված հարցեր: Նախարարը բարձրացրեց նաեւ մարզերում երաժշտական դպրոցների վերանորոգման խնդիրը: Փոխվարչապետն առաջարկեց յուրաքանչյուր մարզից 1-2 դպրոց ներգրավել 2011-2012 թթ. մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում կամ առաջարկություններ ներկայացնել դրանք Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգելու վերաբերյալ: ՀՀ բնակչության պետական ռեգիստրում մինչեւ 16 տարեկան երեխաների հաշվառման գործընթացի վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն.Մուրադխանյանը տեղեկացրեց, որ հաշվառումը կատարված է 85-90 տոկոսով: Մայիսի 31-ի դրությամբ ռեգիստրում արդեն հաշվառված է 310 հազար 550 երեխա, 60 հազար 898-ի գործերը պատրաստ են մուտքագրման: Արդյունքում ՀՀ բնակչության պետական ռեգիստրը համալրվել է մինչեւ 16 տարեկան 371 հազար 448 երեխայի տվյալներով: ՀՀ բնակչության պետական ռեգիստրը ներկայումս հանրապետության բնակչության պատկերն արտացոլում է մինչեւ 90 տոկոս ճշգրտությամբ, սակայն այս գործընթացը, ինչպես նաեւ կիրառվող տեխնիկական եւ իրավական մեխանիզմները, հնարավորություն կտան կարճ ժամանակ հետո ավելի ամբողջական ռեգիստր ձեւավորել: Արձանագրվեց նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանում փոփոխություն կկատարվի, որով ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության ժամանակ պարտադիր կպահանջվի նաեւ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանք: Հանձնարարվեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ճշտել այն ընտանիքների թիվը, ովքեր հաշվառման ժամանակահատվածում են դիմել` երեխայի ծննդյան վկայական ստանալու համար: Ներկայացվեց համայնքներում հասցեների ճշգրտման գործընթացը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ յուրաքանչյուր շաբաթ ՀՀ ոստիականությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կտրամադրի տեղեկատվություն մարզերից ստացված հասցեափոխության դիմումների քանակի մասին: Փոխվարչապետը հանձնարարեց հնարավորինս արագացնել աշխատանքները, ընդգծելով, որ ճիշտ հասցեականությունը շատ կարեւոր է աշնանն անցկացվելիք մարդահամարի արդյունավետ իրականացման համար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվեցին գյուղատնտեսական ապրանքների մթերման գործընթացի հետ կապված հարցեր: Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ խնդիրը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Արդեն կան պատկերացումներ բերքի սպասվող ծավալների մասին, եւ մթերող բոլոր կազմակերպություններին տրվել է պայմանագրի օրինակելի ձեւ, որոնցով նրանք աշխատում են, կնքվում են պայմանագրեր: Փոխվարչապետը հանձնարարեց, որ նշված հարցերով զբաղվող գյուղատնտեսության փոխնախարարն առաջիկայում այցելի Արարատի եւ Արմավիրի մարզպետարաններ, տեղեկացնի, թե ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ որ ընկերությունների հետ գյուղացիները պետք է աշխատեն: Անդրադարձ եղավ նաեւ հեղեղատարների մաքրման հարցերին: Որոշվեց, որ առաջիկայում մարզեր կայցելեն գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՏԿՆ ջրտնտպետկոմի, ,Հայջրնախագիծե ինստիտուտե ՓԲ ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբեր` խնդիրներն արձանագրելու եւ գույքագրելու համար: ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկություններ ներկայացրեց ոռոգման շրջանի ընթացքի վերաբերյալ: Նշվեց, որ այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չկան, ներկայացված հայտերն ամբողջ ծավալով բավարարվում են: Վերջին օրերին նկատվող ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների հետեւանքով որոշ վայրերում հեղեղումների վտանգ է առաջացել, եւ ներկայումս Ջրտնտպետկոմի խմբերն աշխատում են խնդրահարույց վայրերում: Ա.Անդրեասյանը տեղեկություններ ներկայացրեց ՀԲ-ի հետ քննարկվող ոռոգման ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող նոր ծրագրի մասին: Նախատեսվում է, որ ծրագրում կընդգրկվեն նաեւ <Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան>-ի որոշ նախագծեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացվել: Նոր ծրագիրը կուղղվի երրորդ կարգի եւ մայր ջրանցքների վերականգնմանը, Մեղրրի ինքնահոս համակարգի կառուցմանը: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը նրեկայացրեց երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքը: Նշվեց, որ որոշ դժվարություններ առաջացել էին շինարարական «Զարուբեժվոդստրոյ» ընկերության կողմից աշխատանքների կազմակերպման առումով, սակայն դրանք արդեն շտկվում են: Խորհրդակցությանն անդրադարձ եղավ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերի ընթացքին: Տեղեկացվեց, որ բոլոր մարզերում մեկնարկել են շինարարական աշխատանքները: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ծրագիրը, հետեւել որակին, քանի որ դրա հաջողությունից է կախված ծրագրի շարունակությունը: ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը մարզպետներին պարզաբանումներ ներկայացրեց ,ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՀ կառավարության որոշման մասին, որով հնարավորություն է ընձեռվում հողամասի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտներին, առանց ավելորդ վարչարարության եւ ժամանակի կորստի, լուծել հողամասի նպատակային նշանակության փոփոխման խնդիրը: Փոփոխված կարգով հիմնական աշխատանքները կատարվելու են մարզպետարանների կողմից: Փոխվարչապետը հանձնարարեց հանդիպումներ կազմակերպել մարզպետարանների հողաշինարարաների հետ եւ պարզաբանումներ ներկայացնել գործընթացի վերաբերյալ: Տեղեկություններ ներկայացվեց սեւ ու գունավոր մետաղական հանքարդյունաբերության նպատակով օգտագործվող հողերի վարձակալության պայմանագրերի վերակնքման ընթացքի վերաբերյալ: ՀՀ կառավարության 2011թ. 360-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2003 թ. <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները եւ սահմանները հաստատելու մասին>> N 1746-Ն որոշման մեջ, ըստ որի փոփոխվել է տարածագնահատման գոտիականությունը, որի արդյունքում ավելացել են վարձակալության վճարները: Ակնկալվում է, որ որոշման կիրառման արդյունքում համայնքային բյուջեներ կմուտքագրվի լրացուցիչ 130 մլն դրամ: Ներկայացվեցին նաեւ համայնքային բյուջեների 2011թ. հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները: Սեփական եկամուտների մասով կատարողականը կազմել է 87,1 տոկոս, աճը 5,1 տոկոս է կամ 365 մլն դրամ: Ա.Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների ընթացքը եւ հետեւողական աշխատանքներ իրականացնել` ցուցանիշների ապահովման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play