Աշխարհի գիտնականները հայկական հանդէսում


Աշխարհի գիտնականները հայկական հանդէսում

  • 03-10-2011 12:27:13   | Հայաստան  |  Նոր գրքեր
Լոյս է տեսել Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «մանկավարժութեան եւ հոգեբանութեան հիմնախնդիրներէ միջբուհական կոնսորցիումի գիտական հանդէսի 2011 թուականի երկրորդ ժողովածուն: Այն միջազգային գիտական հանդէս է, որի խմբագրական խորհրդի նախագահն է Հպմհ-ի խորհրդի նախագահ, տնտեսագիտութեան թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատուաւոր դոկտոր, հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանը: Գիտական հանդէսը միտուած է նպաստելու Հհ-ում բարձրագոյն մանկավարժական կրթական համակարգի բարելաւմանը եւ առաջընթացին: Պարբերականում զետեղուած են գիտատեսական եւ գիտամեթոդական բնոյթի յօդուածներ, որոնք օժանդակում են մանկավարժութեան եւ հոգեբանութեան բնագաւառների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, կրթութեան կառավարման հիմնախնդիրների լուսաբանմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը եւ միջազգային կրթական գործընթացների առաջադրած դրոյթների համակարգուած եւ միասնական ներդրմանը: Հանդէսում տեղ են գտել հայ եւ արտասահմանցի մասնագէտների հրապարակումներ, մասնաւորապէս` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Ալբերտ Խառատեանի, ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Աելիտա Դոլուխանեանի, Աբերդինի համասարանի սոցիալական եւ ներառական կրթութեան ամբիոնի պրոֆէսոր Մարտին Ռուզի, Բելգորոդի պետական ազգային հետազօտութիւնների համալսարանի պրոֆէսոր, մանկավարժական գիտութիւնների դոկտոր Իրինա Իգնատովայի, Բելգորոդի պետական ազգային հետազօտութիւնների համալսարանի պրոֆէսոր Լիլիայ Պետրովայի, Վրաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հոգեբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր, Դ.Ն.Ուզնադձէի հոգեբանութեան ինստիտուտի տնօրէն Իրակլի Իմեդաձէի, Սանկտ-պետերբուրգի Ա.Ի.Գերցենի անուան ռուսական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզուի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր Վալերի Եֆրեմովի, Քենթերբերի «քրիստոսի եկեղեցիէ համալսարանական քոլեջի պրոֆէսոր Թերենսէ Քլիֆորդ-ամոսի, Ամն-ի/Մասաչուսէթս, Բոստօն/ Հիւսիսարեւելեան համալսարանի սոցիոլոգիայի եւ մարդաբանութեան պրոֆէսոր Թոմաս Քէնիգի եւ այլ հեղինակների գիտական յօդուածներ: Գիտական հանդէսը նախատեսուած է մանկավարժների, հոգեբանների, բարձրագոյն կրթութեան համակարգում աշխատողների եւ առհասարակ մանկավարժա-հոգեբանական գիտութիւնների զարգացմամբ շահագրգիռ իւրաքանչիւրի համար:
  -   Նոր գրքեր