Երեւանում բացուեց «Ռուսական գրքի տուն»-ը


Երեւանում բացուեց «Ռուսական գրքի տուն»-ը

  • 07-10-2011 14:58:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
 Երեւանի կենտրոնում` Մաշտոցի 37 հասցէում սկսել է գործել «ռուսական գրքի տունե-ը: այսօր` հոկտեմբերի 7-ին բացուած երկյարկանի գրախանութում ներկայացուած են ռուսերէնով հրատարակուած տարբեր ժանրերի 5000 անուն գրքեր: Ռուսական գրքի տունը ներգրաւուած է նաեւ հասարական-մշակութային գործուէութեան մէջ եւ արդէն յաջորդ ամսուանից լոյս կը տեսնի «հայաստանի ռուսական աշխարհըէ ամսագիրը, որտեղ կը լուսաբանուեն Հայաստանում` ռուսական լեզուի եւ մշակոյթի պահպանման խնդրիրները, ինչպէս նաեւ ազգութեամբ ռուս անձանց կեանքն ու գործունէութիւնը Հայաստանում: Յետագայում Ռուսական գրքի տանը նախատեսւում է բացել նաեւ հասարակական քննարկումների եւ մամուլի ակումբ: Տարւում են նաեւ աշխատանքներ Հայաստանի բոլոր մարզերւմ «ռուսական գրքի տունե հիմնելու ուղղութեամբ: ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, շնորհաւորելով գրախանութի բացման կապակցութեամբ, նշեց, որ այն շատ կարեւոր իրադարձութիւն է քաղաքի բոլոր բնակիչների համար եւ ինքը մեծ հետաքրքրութեամբ կ'օգտուի գրախանութից, քանի որ «հաւատում է գրքինէ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Վեաչեսլաւ Կովալենկոն եւս շատ է կարեւորում ռուսական գրախանութի առկայութիւնը Հայաստանում, քանի որ, ինչպէս նա նշեց իր խօսքում, այն հնարաւորութիւն է ընձեռում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ եւ ըմբռնել ռուսական գրականութեան խորութիւնը եւ ռուս ժողովրդի պատմութիւնը, ծանօթանալ եւ ուսումնասիրել այն: Ռուսաստանում միջազգային երկրների հետ միջտարածքային եւ մշակութային կապերի ՌԴ նախագահի վարչութեան պետ Սերգեյ Վինոկուրովը նշեց, որ «Ռուսական գրքի տունը» լայնամասշտաբ մի ծրագիր է, որը հանդիսանում է մշակութային ոլորտում Հայաստանն ու Ռուսաստանը կապող եւս մէկ օղակ: Նշենք նաեւ, որ մօտ ժամանակներս Մոսկուայում կը գործի «Հայկական գրքի տուն» գրախանութը, որի կազմում կը գործեն երկու մամուլի ակումբներ` «Ռուսաստան» եւ «Հայաստան», որոնք կ'աշխատեն հեռուստակամուրջների միջոցով: Մոսկովեան «Հայկական գրքի տունը» կը հրատարակի «Ռուսաստանի հայկական աշխարհը»ամսագիրը:
  -   Հասարակութիւն