Երևանում բացվեց «Ռուսական գրքի տուն»-ը


Երևանում բացվեց «Ռուսական գրքի տուն»-ը

  • 07-10-2011 14:58:55   | Հայաստան  |  Հասարակություն
 Երեւանի կենտրոնում` Մաշտոցի 37 հասցեում սկսել է գործել «Ռուսական գրքի տուն»-ը: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին բացված երկհարկանի գրախանութում ներկայացված են ռուսերենով հրատարակված տարբեր ժանրերի 5000 անուն գրքեր: Ռուսական գրքի տունը ներգրավված է նաեւ հասարական-մշակութային գործուեության մեջ եւ արդեն հաջորդ ամսվանից լույս կտեսնի «Հայաստանի ռուսական աշխարհը» ամսագիրը, որտեղ կլուսաբանվեն Հայաստանում` ռուսական լեզվի եւ մշակույթի պահպանման խնդրիրները, ինչպես նաեւ ազգությամբ ռուս անձանց կյանքն ու գործունեությունը Հայաստանում: Հետագայում Ռուսական գրքի տանը նախատեսվում է բացել նաեւ հասարակական քննարկումների եւ մամուլի ակումբ: Տարվում են նաեւ աշխատանքներ Հայաստանի բոլոր մարզերւմ «Ռուսական գրքի տուն» հիմնելու ուղղությամբ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, շնորհավորելով գրախանութի բացման կապակցությամբ, նշեց, որ այն շատ կարեւոր իրադարձություն է քաղաքի բոլոր բնակիչների համար եւ ինքը մեծ հետաքրքրությամբ կօգտվի գրախանութից, քանի որ «հավատում է գրքին»: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւս շատ է կարեւորում ռուսական գրախանութի առկայությունը Հայաստանում, քանի որ, ինչպես նա նշեց իր խոսքում, այն հնարավորություն է ընձեռում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ եւ ըմբռնել ռուսական գրականության խորությունը եւ ռուս ժողովրդի պատմությունը, ծանոթանալ եւ ուսումնասիրել այն: Ռուսաստանում միջազգային երկրների հետ միջտարածքային եւ մշակութային կապերի ՌԴ նախագահի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովը նշեց, որ «Ռուսական գրքի տունը» լայնամասշտաբ մի ծրագիր է, որը հանդիսանում է մշակութային ոլորտում Հայաստանն ու Ռուսաստանը կապող եւս մեկ օղակ: Նշենք նաեւ, որ մոտ ժամանակներս Մոսկվայում կգործի «Հայկական գրքի տուն» գրախանութը, որի կազմում կգործեն երկու մամուլի ակումբներ` «Ռուսաստան» եւ «Հայաստան», որոնք կաշխատեն հեռուստակամուրջների միջոցով: Մոսկովյան «Հայկական գրքի տունը» կհրատարակի «Ռուսաստանի հայկական աշխարհը» ամսագիրը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play