Վրաստանում կայացաւ «Հարիւր ու մէկ հայրենը» գրքի վրացերէն թարգմանութեան շնորհանդէսը


Վրաստանում կայացաւ «Հարիւր ու մէկ հայրենը» գրքի վրացերէն թարգմանութեան շնորհանդէսը

  • 07-10-2011 15:04:09   |   |  Նոր գրքեր

Հոկտեմբերի 6-ին Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարարութիւնում կայացաւ Վրաստանի ճանաչուած մշակութային գործիչ, թարգմանիչ եւ արձակագիր Գիւի Շահնազարի` հայ միջնադարեան բանաստեղծ Նահապետ Քուչակի «Հարիւր ու մէկ հայրենը» գրքի վրացերէն թարգմանութեան շնորհանդէսը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, գիրքը ներկայացրել է Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարար Նիկոլոզ Ռուրուան: միջոցառմանը մասնակցում էր ՀՀ դեսպան Յովհաննէս Մանուկեանը:
  -   Նոր գրքեր