Տիգրան Սարգսեան. «Տարեցտարի աճում է «DigitecExspo»-ի նկատմամաբ հետաքրքրութիւնը»


Տիգրան Սարգսեան. «Տարեցտարի աճում է «DigitecExspo»-ի նկատմամաբ հետաքրքրութիւնը»

  • 07-10-2011 15:42:06   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«DigitecExspo 2011» տեխնոլոգիկական միջազգային ամենամեայ ցուցահանդէսի մասնակից 115 միջազգային եւ տեղական ընկերութիւնների թիւը նախորդ տարուայ համեմատ 70 տոկոսով աճել է: Այս մասին հոկտեմբերի 7-ին` ցուցահանդէսի ապաշտօնական բացմանը տեղեկացրեց ցուցահանդէսի կազմակերպիչ, «ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեանէ (ԻՏՁՄ) գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: «Կառավարութեան եւ տեղեկատուական տեխնոլոգիաներ ոլորտի համագործակցութեան շնորհիւ այսօր ստեղծուել են լուրջ նախադրեալներ, որպէսզի այս ոլորտը դառանայ մեր տնտեսութեան կարեւորագոյն շարժիչ ուժերից մէկը: Սրա ապացոյցն է այն, որ Հայասատանի ՏՏ ոլորտում ներկայումս գործում է 300 ձեռնարկութիւն, որտեղ աշխատում է 5500 մարդ»,- ցուցահանդէսի բացման խօսքում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ նրա` առաջիկայում ներկայացուելու են նոր նախագծէր, որոնք նպաստելու են Հայաստանի միջազգային ՏՏ ոլորտում լուրջ տեղ զբաղեցնելուն: «DigitecExspo 2011» ցուցահանդէսին ներկայացուած են տտ սարքաւորումներ են համակարգեր, որոնք ներառում են ֆիանսական, հաշուապահական եւ ինժեներական լուծումներ, արտադրութեան եւ բիզնեսի աւտոմատացում, համակարգչային գրաֆիկայ եւ մուլտիմեդիայ եւ այլն: Ցուցահանդէսին առաջին անգամ ներկայացուած են աշխատանք առաջարկող կազմակերպութիւններ: «DigitecExspoէ ցուցահանդէսը միտուած է տեխնոլոգիական քարոզչութեանը հասարկութեան շրջանում եւ մարդկանց ցոյց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մէջ է»,- ասաց Կ. Վարդանեանը: Նշենք, որ DigitecExspo ամենամեայ ցուցահանդէսներն Հայասատանում կազմակերպւում են 2005թ.-ից:
  -   Տնտեսութիւն