Տիգրան Սարգսյան. «Տարեցտարի աճում է «DigitecExspo»-ի նկատմամաբ հետաքրքրությունը»


Տիգրան Սարգսյան. «Տարեցտարի աճում է «DigitecExspo»-ի նկատմամաբ հետաքրքրությունը»

  • 07-10-2011 15:42:06   | Հայաստան  |  Տնտեսություն

«DigitecExspo 2011» տեխնոլոգիկական միջազգային ամենամյա ցուցահանդեսի մասնակից 115 միջազգային եւ տեղական ընկերությունների թիվը նախորդ տարվա համեմատ 70 տոկոսով աճել է: Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ ցուցահանդեսի ապաշտոնական բացմանը տեղեկացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Կառավարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտի համագործակցության շնորհիվ այսօր ստեղծվել են լուրջ նախադրյալներ, որպեսզի այս ոլորտը դառանա մեր տնտեսության կարեւորագույն շարժիչ ուժերից մեկը: Սրա ապացույցն է այն, որ Հայասատանի ՏՏ ոլորտում ներկայումս գործում է 300 ձեռնարկություն, որտեղ աշխատում է 5500 մարդ»,- ցուցահանդեսի բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` առաջիկայում ներկայացվելու են նոր նախագծեր, որոնք նպաստելու են Հայաստանի միջազգային ՏՏ ոլորտում լուրջ տեղ զբաղեցնելուն: «DigitecExspo 2011» ցուցահանդեսին ներկայացված են ՏՏ սարքավորումներ են համակարգեր, որոնք ներառում են ֆիանսական, հաշվապահական եւ ինժեներական լուծումներ, արտադրության եւ բիզնեսի ավտոմատացում, համակարգչային գրաֆիկա եւ մուլտիմեդիա եւ այլն: Ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացված են աշխատանք առաջարկող կազմակերպություններ: «DigitecExspo» ցուցահանդեսը միտված է տեխնոլոգիական քարոզչությանը հասարկության շրջանում եւ մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է»,- ասաց Կ. Վարդանյանը: Նշենք, որ DigitecExspo ամենամյա ցուցահանդեսներն Հայասատանում կազմակերպվում են 2005թ.-ից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play