Հոկտեմբերի 3-ից 7-ը Forex շուկայի շաբաթական վերլուծութիւնը


Հոկտեմբերի 3-ից 7-ը Forex շուկայի շաբաթական վերլուծութիւնը

  • 10-10-2011 10:51:57   |   |  Տնտեսութիւն

Անցեալ շաբաթը հէնց սկզբից բուռն դրսեւորումներ ունեցաւ: Հանգստեան օրերին Յունաստանի կառավարութիւնը յայտարարեց, որ ի վիճակի չէ նուազեցնել իր ծախսերը համաձայն օտարերկրեայ վարկառուների հետ պայմանաւորուածութեանը: Իսկ վերջինները Աթէնքին յաջորդ տրանշ տրամադրելու հարցը կասկածի տակ են դնում: Համապատասխանաբար ներդրողները սկսեցին վաճառել բոլոր հնարաւոր եւրոպական ակտիւները, քանի որ յունական դեֆոլտի վտանգը դարձաւ աւելի քան հնարաւոր: Այսպիսով, նուազում էին ոչ միայն ֆոնդային ինդեքսները, այլ նաեւ եւրոպական առժոյթների գնանշումները. Եւրոյ/դոլար զոյգը, որը հանգստեան օրերից յետոյ բացուեց 1.3350-ի մօտակայքում /նուազումով/, յետոյ նուազեց մինչեւ 1.3150: Ֆունտը եւս արժէզրկուեց մօտ երկու ցենտով եւ հասաւ 1.5350 նուազագոյն արժէքի: USD/CHF զոյգը աճեց 0.9100-ից մինչեւ 0.9300-ը: Ճապոնական յենը, ուժերի նման դասաւորմամբ, յայտնուեց արժոյթ-ապաստարանի դերում, ինչի արդիւնքում USD/JPY զոյգը, որը փոխանակւում էր 77.00-ից բարձր, նուազեց մինչեւ 76.50 եւ մինչեւ շաբաթուայ վերջ չէր լքում նշուած միջակայքը: Սակայն, դոլարի մրցակիցներին շաբաթուայ առաջին կէսին նշուած սահմաններից այն կողմ չյաջողուեց շարժուել, քանի որ արդէն երեքշաբթի օրը շուկայում շրջադարձ էր նկատւում: Շրջադարձի հրահրողն էր Բեն Բերնանկեն, ով իր ելոյթի ժամանակ ակնարկեց «քանակական դիւրացման» ծրագրի հնարաւոր շարունակութեան մասին: Նրա կարծիքով, դա կ'օգնի կայունացնել համաշխարհային տնտեսութիւնը, եթէ եւրոպական ճգնաժամը խորանայ: Ներդրողներին պատած խանդավառութիւնը տեւեց մի քանի օր` հինգշաբթի օրը շուկան փորձեց շրջադարձ կատարել: Այսպիսով, Անգլիայի Բանկի հիմնական տոկոսադրոյքը հերթական հանդիպման ընթացքում, ինչպէս եւ սպասւում էր, փոփոխութեան չէր ենթարկուել` պահպանելով 0.5%-ը: Սակայն Բանկի կողմից ակտիւների գնումների ծաւալը գերազանցում էր կանխատեսումները, ինչի արդիւնքում ներդրողների զգալի մասը սկսել էին իրականացնել ֆունտի զանգուածային վաճառք: Այդ ընթացքում «բրիտանացին» կորցրեց մօտ 200 կէտ` յայտնուելով 1.5300-ից ներքեւ: Հետեւելով GBP-ին, եւրոն ել փորձեց հասնել շաբաթուայ մինիմումներին, սակայն ամսական մամլոյ ասուլիսի ժամանակ Եկբ-ի նախագահ Ժան Կլոդ Տրիշեն կրկին անգամ փոխեց իրավիճակը: Իր ելոյթում նա նշեց, որ Եւրոպական կենտրոնական բանկը կը շարունակի ապահովուած պարտատոմսերի գնման եւ պարտքերի վերաֆինանսաւորման երկարաժամկէտ գործարքների անցկացման ծրագիրը: Վերջին աշխատանքային օրը շարունակուեց USD-ի մրցակիցների վերելքը: Դրան նպաստեցին Մեծ Բրիտանիայի արտադրողական գնաճի դրական տուեալները, ինչպէս նաեւ ոչ գիւղատնտեսական ոլորտում զբաղուածութեան աճի տուեալների թողարկումը Ամն-ից: Այսպիսով, եւրոն արդէն փորձել էր ամրապնդուել 1.3500-ից բարձր, իսկ ֆունտը` հասնել 1.5650-ին: Սակայն, Fitch գործակալութեան կողմից Իսպանիայի եւ Իտալիայի վարկային վարկանիշների իջեցման մասին յայտարարութիւնը շփոթմունքի մէջ գցեց շուկայի մասնակիցներին, եւ հետեւաբար, եւրոն եւ ֆունտը աւարտեցին շաբաթը այնտեղ, որտեղ սկսել էին` 1.3400-ից ցածր եւ 1.5550-ից բարձր համապատասխանաբար: Կանխատեսում յաջորդ շաբաթուայ համար ամենայն հաւանականութեամբ, հագստեան օրերից յետոյ հիմնական զոյգերը կը մնան ընթացիկ առեւտրային տիրոյթում` 1.3000-1.3500 եւրոյ/դոլարի եւ 1.5200-1.5700 ֆունտ/դոլարի համար: Քիչ հաւանական է, որ ֆունդամենտալ նորութիւնների թողարկումը մեծ ազդեցութիւն կ'ունենայ շուկայի վրայ, եթէ ներկայիս լաւատեսական տրամադրութիւնը շարունակուի յաջորդ շաբաթ, բայց դրանց մասին այնուամենայնիւ պէտք է յիշել: Այսպիսով, Մեծ Բրիտանիայում կը հրապարակուեն տուեալներ արտաքին առեւտրի, աշխատանքի շուկայի եւ արտադրութեան ոլորտի մասին, իսկ Միացեալ Նահանգներում` Միչիգանի համալսարանի սպառողական վստահութեան ինդեքսը, արտաքին առեւտրի հաշուեկշռի սալդոն եւ մանրածախ առեւտրի ծաւալի փոփոխութիւնը: Բացի այդ, հետաքրքիր կարող են լինել Աւստրալիայի գործազրկութեան եւ Կանադայի արտաքին առեւտրի տուեալները: Պէտք է նշել նաեւ Եւրոպական համակարգային ռիսկերի խորհրդի կողմից արտարժոյթային փոխառնութեան նոր կանոնների հնարաւոր հրապարակումը: Բորիս Վերդեան, FOREX CLUB-ի վերլուծաբան Հոկտեմբերի 3-ից 7-ը Forex շուկայի շաբաթական վերլուծութիւնը Անցեալ շաբաթը հէնց սկզբից բուռն դրսեւորումներ ունեցաւ: Հանգստեան օրերին Յունաստանի կառավարութիւնը յայտարարեց, որ ի վիճակի չէ նուազեցնել իր ծախսերը համաձայն օտարերկրեայ վարկառուների հետ պայմանաւորուածութեանը: Իսկ վերջինները Աթէնքին յաջորդ տրանշ տրամադրելու հարցը կասկածի տակ են դնում: Համապատասխանաբար ներդրողները սկսեցին վաճառել բոլոր հնարաւոր եւրոպական ակտիւները, քանի որ յունական դեֆոլտի վտանգը դարձաւ աւելի քան հնարաւոր: Այսպիսով, նուազում էին ոչ միայն ֆոնդային ինդեքսները, այլ նաեւ եւրոպական առժոյթների գնանշումները. Եւրոյ/դոլար զոյգը, որը հանգստեան օրերից յետոյ բացուեց 1.3350-ի մօտակայքում /նուազումով/, յետոյ նուազեց մինչեւ 1.3150: Ֆունտը եւս արժէզրկուեց մօտ երկու ցենտով եւ հասաւ 1.5350 նուազագոյն արժէքի: USD/CHF զոյգը աճեց 0.9100-ից մինչեւ 0.9300-ը: Ճապոնական յենը, ուժերի նման դասաւորմամբ, յայտնուեց արժոյթ-ապաստարանի դերում, ինչի արդիւնքում USD/JPY զոյգը, որը փոխանակւում էր 77.00-ից բարձր, նուազեց մինչեւ 76.50 եւ մինչեւ շաբաթուայ վերջ չէր լքում նշուած միջակայքը: Սակայն, դոլարի մրցակիցներին շաբաթուայ առաջին կէսին նշուած սահմաններից այն կողմ չյաջողուեց շարժուել, քանի որ արդէն երեքշաբթի օրը շուկայում շրջադարձ էր նկատւում: Շրջադարձի հրահրողն էր Բեն Բերնանկեն, ով իր ելոյթի ժամանակ ակնարկեց «քանակական դիւրացման» ծրագրի հնարաւոր շարունակութեան մասին: Նրա կարծիքով, դա կ'օգնի կայունացնել համաշխարհային տնտեսութիւնը, եթէ եւրոպական ճգնաժամը խորանայ: Ներդրողներին պատած խանդավառութիւնը տեւեց մի քանի օր` հինգշաբթի օրը շուկան փորձեց շրջադարձ կատարել: Այսպիսով, Անգլիայի Բանկի հիմնական տոկոսադրոյքը հերթական հանդիպման ընթացքում, ինչպէս եւ սպասւում էր, փոփոխութեան չէր ենթարկուել` պահպանելով 0.5%-ը: Սակայն Բանկի կողմից ակտիւների գնումների ծաւալը գերազանցում էր կանխատեսումները, ինչի արդիւնքում ներդրողների զգալի մասը սկսել էին իրականացնել ֆունտի զանգուածային վաճառք: Այդ ընթացքում «բրիտանացին» կորցրեց մօտ 200 կէտ` յայտնուելով 1.5300-ից ներքեւ: Հետեւելով GBP-ին, եւրոն ել փորձեց հասնել շաբաթուայ մինիմումներին, սակայն ամսական մամլոյ ասուլիսի ժամանակ Եկբ-ի նախագահ Ժան Կլոդ Տրիշեն կրկին անգամ փոխեց իրավիճակը: Իր ելոյթում նա նշեց, որ Եւրոպական կենտրոնական բանկը կը շարունակի ապահովուած պարտատոմսերի գնման եւ պարտքերի վերաֆինանսաւորման երկարաժամկէտ գործարքների անցկացման ծրագիրը: Վերջին աշխատանքային օրը շարունակուեց USD-ի մրցակիցների վերելքը: Դրան նպաստեցին Մեծ Բրիտանիայի արտադրողական գնաճի դրական տուեալները, ինչպէս նաեւ ոչ գիւղատնտեսական ոլորտում զբաղուածութեան աճի տուեալների թողարկումը Ամն-ից: Այսպիսով, եւրոն արդէն փորձել էր ամրապնդուել 1.3500-ից բարձր, իսկ ֆունտը` հասնել 1.5650-ին: Սակայն, Fitch գործակալութեան կողմից Իսպանիայի եւ Իտալիայի վարկային վարկանիշների իջեցման մասին յայտարարութիւնը շփոթմունքի մէջ գցեց շուկայի մասնակիցներին, եւ հետեւաբար, եւրոն եւ ֆունտը աւարտեցին շաբաթը այնտեղ, որտեղ սկսել էին` 1.3400-ից ցածր եւ 1.5550-ից բարձր համապատասխանաբար: Կանխատեսում յաջորդ շաբաթուայ համար ամենայն հաւանականութեամբ, հագստեան օրերից յետոյ հիմնական զոյգերը կը մնան ընթացիկ առեւտրային տիրոյթում` 1.3000-1.3500 եւրոյ/դոլարի եւ 1.5200-1.5700 ֆունտ/դոլարի համար: Քիչ հաւանական է, որ ֆունդամենտալ նորութիւնների թողարկումը մեծ ազդեցութիւն կ'ունենայ շուկայի վրայ, եթէ ներկայիս լաւատեսական տրամադրութիւնը շարունակուի յաջորդ շաբաթ, բայց դրանց մասին այնուամենայնիւ պէտք է յիշել: Այսպիսով, Մեծ Բրիտանիայում կը հրապարակուեն տուեալներ արտաքին առեւտրի, աշխատանքի շուկայի եւ արտադրութեան ոլորտի մասին, իսկ Միացեալ Նահանգներում` Միչիգանի համալսարանի սպառողական վստահութեան ինդեքսը, արտաքին առեւտրի հաշուեկշռի սալդոն եւ մանրածախ առեւտրի ծաւալի փոփոխութիւնը: Բացի այդ, հետաքրքիր կարող են լինել Աւստրալիայի գործազրկութեան եւ Կանադայի արտաքին առեւտրի տուեալները: Պէտք է նշել նաեւ Եւրոպական համակարգային ռիսկերի խորհրդի կողմից արտարժոյթային փոխառնութեան նոր կանոնների հնարաւոր հրապարակումը: Բորիս Վերդեան, FOREX CLUB-ի վերլուծաբան
  -   Տնտեսութիւն