Հոկտեմբերի 3-ից 7-ը Forex շուկայի շաբաթական վերլուծությունը


Հոկտեմբերի 3-ից 7-ը Forex շուկայի շաբաթական վերլուծությունը

  • 10-10-2011 10:51:57   |   |  Տնտեսություն

Անցյալ շաբաթը հենց սկզբից բուռն դրսեւորումներ ունեցավ: Հանգստյան օրերին Հունաստանի կառավարությունը հայտարարեց, որ ի վիճակի չէ նվազեցնել իր ծախսերը համաձայն օտարերկրյա վարկառուների հետ պայմանավորվածությանը: Իսկ վերջինները Աթենքին հաջորդ տրանշ տրամադրելու հարցը կասկածի տակ են դնում: Համապատասխանաբար ներդրողները սկսեցին վաճառել բոլոր հնարավոր եվրոպական ակտիվները, քանի որ հունական դեֆոլտի վտանգը դարձավ ավելի քան հնարավոր: Այսպիսով, նվազում էին ոչ միայն ֆոնդային ինդեքսները, այլ նաեւ եվրոպական առժույթների գնանշումները. Եվրո/դոլար զույգը, որը հանգստյան օրերից հետո բացվեց 1.3350-ի մոտակայքում /նվազումով/, հետո նվազեց մինչեւ 1.3150: Ֆունտը եւս արժեզրկվեց մոտ երկու ցենտով եւ հասավ 1.5350 նվազագույն արժեքի: USD/CHF զույգը աճեց 0.9100-ից մինչեւ 0.9300-ը: Ճապոնական յենը, ուժերի նման դասավորմամբ, հայտնվեց արժույթ-ապաստարանի դերում, ինչի արդյունքում USD/JPY զույգը, որը փոխանակվում էր 77.00-ից բարձր, նվազեց մինչեւ 76.50 եւ մինչեւ շաբաթվա վերջ չէր լքում նշված միջակայքը: Սակայն, դոլարի մրցակիցներին շաբաթվա առաջին կեսին նշված սահմաններից այն կողմ չհաջողվեց շարժվել, քանի որ արդեն երեքշաբթի օրը շուկայում շրջադարձ էր նկատվում: Շրջադարձի հրահրողն էր Բեն Բերնանկեն, ով իր ելույթի ժամանակ ակնարկեց «քանակական դյուրացման» ծրագրի հնարավոր շարունակության մասին: Նրա կարծիքով, դա կօգնի կայունացնել համաշխարհային տնտեսությունը, եթե եվրոպական ճգնաժամը խորանա: Ներդրողներին պատած խանդավառությունը տեւեց մի քանի օր` հինգշաբթի օրը շուկան փորձեց շրջադարձ կատարել: Այսպիսով, Անգլիայի Բանկի հիմնական տոկոսադրույքը հերթական հանդիպման ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, փոփոխության չէր ենթարկվել` պահպանելով 0.5%-ը: Սակայն Բանկի կողմից ակտիվների գնումների ծավալը գերազանցում էր կանխատեսումները, ինչի արդյունքում ներդրողների զգալի մասը սկսել էին իրականացնել ֆունտի զանգվածային վաճառք: Այդ ընթացքում «բրիտանացին» կորցրեց մոտ 200 կետ` հայտնվելով 1.5300-ից ներքեւ: Հետեւելով GBP-ին, եվրոն ել փորձեց հասնել շաբաթվա մինիմումներին, սակայն ամսական մամլո ասուլիսի ժամանակ ԵԿԲ-ի նախագահ Ժան Կլոդ Տրիշեն կրկին անգամ փոխեց իրավիճակը: Իր ելույթում նա նշեց, որ Եվրոպական կենտրոնական բանկը կշարունակի ապահովված պարտատոմսերի գնման եւ պարտքերի վերաֆինանսավորման երկարաժամկետ գործարքների անցկացման ծրագիրը: Վերջին աշխատանքային օրը շարունակվեց USD-ի մրցակիցների վերելքը: Դրան նպաստեցին Մեծ Բրիտանիայի արտադրողական գնաճի դրական տվյալները, ինչպես նաեւ ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածության աճի տվյալների թողարկումը ԱՄՆ-ից: Այսպիսով, եվրոն արդեն փորձել էր ամրապնդվել 1.3500-ից բարձր, իսկ ֆունտը` հասնել 1.5650-ին: Սակայն, Fitch գործակալության կողմից Իսպանիայի եւ Իտալիայի վարկային վարկանիշների իջեցման մասին հայտարարությունը շփոթմունքի մեջ գցեց շուկայի մասնակիցներին, եւ հետեւաբար, եվրոն եւ ֆունտը ավարտեցին շաբաթը այնտեղ, որտեղ սկսել էին` 1.3400-ից ցածր եւ 1.5550-ից բարձր համապատասխանաբար: Կանխատեսում հաջորդ շաբաթվա համար Ամենայն հավանականությամբ, հագստյան օրերից հետո հիմնական զույգերը կմնան ընթացիկ առեւտրային տիրույթում` 1.3000-1.3500 եվրո/դոլարի եւ 1.5200-1.5700 ֆունտ/դոլարի համար: Քիչ հավանական է, որ ֆունդամենտալ նորությունների թողարկումը մեծ ազդեցություն կունենա շուկայի վրա, եթե ներկայիս լավատեսական տրամադրությունը շարունակվի հաջորդ շաբաթ, բայց դրանց մասին այնուամենայնիվ պետք է հիշել: Այսպիսով, Մեծ Բրիտանիայում կհրապարակվեն տվյալներ արտաքին առեւտրի, աշխատանքի շուկայի եւ արտադրության ոլորտի մասին, իսկ Միացյալ Նահանգներում` Միչիգանի համալսարանի սպառողական վստահության ինդեքսը, արտաքին առեւտրի հաշվեկշռի սալդոն եւ մանրածախ առեւտրի ծավալի փոփոխությունը: Բացի այդ, հետաքրքիր կարող են լինել Ավստրալիայի գործազրկության եւ Կանադայի արտաքին առեւտրի տվյալները: Պետք է նշել նաեւ Եվրոպական համակարգային ռիսկերի խորհրդի կողմից արտարժույթային փոխառնության նոր կանոնների հնարավոր հրապարակումը: Բորիս Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play