«Յոյսի կ'ամուրջ» Հկ-ն յայտարարում է լուսանկարների եւ մէկրոպէանոց ֆիլմերի մրցոյթ «իմ ընկերը» խորագրով
11-10-2011 12:14:44 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Յոյսի կ'ամուրջ» հասարակական կազմակերպութիւնը յայտարարում է լուսանկարների եւ մէկրոպէանոց ֆիլմերի մրցոյթ «Իմ ընկերը» խորագրով: Մրցոյթին կարող են մասնակցել մինչեւ 17 տարեկան բոլոր դպրոցականները:
Նախաձեռնութեան նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել, թէ որքանով են իրենք եւ իրենց հասակակիցները ներգրաւուած կրթական եւ համայնքային կեանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ:
Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել լուսանկար կամ մէկ րոպէանոց ֆիլմ (ներկայացնել միայն թուանշային տեսքով)`նշելով անուն-ազգանունը, դպրոցը, տարիքը եւ հեռախօսահամարը:
Նիւթերը կարող են պատրաստուած լինել ցանկացած տեխնիկայով` բջջային հեռախօս, ֆոտոխցիկ, տեսախցիկ: Մրցութային լուսանկարները եւ տեսանիւթերը կը տեղադրուեն յատուկ բլոգում:
Յանձնաժողովի ընտրած լաւագոյն 6 աշխատաքների հեղինակները կը պարգեւատրուեն մրցանակներով եւ պատուոգրերով:
Սահմանուած են հետեւեալ մրցանակները.
Լուսանկարների համար`
Առաջին մրցանակ ` թուային ֆոտոխցիկ
Երկրորդ մրցանակ` լուսանկարչական արուեստին նուիրուած գրքեր
Երրորդ մրցանակ` դեկտեմբերի 2-3-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մանկական Եւրատեսիլի տոմս
Տեսանիւթերի համար`
Առաջին մրցանակ `թուային ֆոտոխցիկ
Երկրորդ մրցանակ ` ֆիլմերի հաւաքածու
Երրորդ մրցանակ` դեկտեմբերի 2-3-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մանկական Եւրատեսիլի տոմս
Մրցութային աշխատանքներն ընդունւում են մինչեւ նոյեմբերի 15-ը, imynkery@gmail.com էլ. փոստով կամ Կորիւնի 19 ա, 2-րդ յարկ «յոյսի կ'ամուրջէ ՀԿ գրասենեակում: