«Հույսի կամուրջ» ՀԿ-ն հայտարարում է լուսանկարների և մեկրոպեանոց ֆիլմերի մրցույթ «Իմ ընկերը» խորագրով


«Հույսի կամուրջ» ՀԿ-ն հայտարարում է լուսանկարների և մեկրոպեանոց ֆիլմերի մրցույթ «Իմ ընկերը» խորագրով

  • 11-10-2011 12:14:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների եւ մեկրոպեանոց ֆիլմերի մրցույթ «Իմ ընկերը» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 17 տարեկան բոլոր դպրոցականները: Նախաձեռնության նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել, թե որքանով են իրենք եւ իրենց հասակակիցները ներգրավված կրթական եւ համայնքային կյանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել լուսանկար կամ մեկ րոպեանոց ֆիլմ (ներկայացնել միայն թվանշային տեսքով)`նշելով անուն-ազգանունը, դպրոցը, տարիքը եւ հեռախոսահամարը: Նյութերը կարող են պատրաստված լինել ցանկացած տեխնիկայով` բջջային հեռախոս, ֆոտոխցիկ, տեսախցիկ: Մրցութային լուսանկարները եւ տեսանյութերը կտեղադրվեն հատուկ բլոգում: Հանձնաժողովի ընտրած լավագույն 6 աշխատաքների հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ պատվոգրերով: Սահմանված են հետեւյալ մրցանակները. Լուսանկարների համար` Առաջին մրցանակ ` թվային ֆոտոխցիկ Երկրորդ մրցանակ` լուսանկարչական արվեստին նվիրված գրքեր Երրորդ մրցանակ` դեկտեմբերի 2-3-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մանկական Եվրատեսիլի տոմս Տեսանյութերի համար` Առաջին մրցանակ `թվային ֆոտոխցիկ Երկրորդ մրցանակ ` ֆիլմերի հավաքածու Երրորդ մրցանակ` դեկտեմբերի 2-3-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մանկական Եվրատեսիլի տոմս Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 15-ը, [email protected] էլ. փոստով կամ Կորյունի 19 ա, 2-րդ հարկ «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն