Տիգրան Սարգսեան «Մեր նպատակն էր գտնել արդիւնաւէտ մեխանիզմներ, որոնք ապահովելու էին դատական ակտերի կիրառումը եւ հանրութեան կողմից այդ ինստիտուտի նկատմամբ վստահութիւնը»


Տիգրան Սարգսեան «Մեր նպատակն էր գտնել արդիւնաւէտ մեխանիզմներ, որոնք ապահովելու էին դատական ակտերի կիրառումը եւ հանրութեան կողմից այդ ինստիտուտի նկատմամբ վստահութիւնը»

  • 11-10-2011 15:35:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանը հոկտեմբերի 11-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութեան կողմից կազմակերպած «պետական եւ մասնաւոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարներըէ թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացմանը: Համաժողովին ներկայ էր նաեւ ՀՀ արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` վարչապետը նշել է, որ հարկադիր կատարման ինստիտուտը մեր երկրում անցել է կայացման բարդ ճանապարհ: «մեր նպատակն էր գտնել արդիւնաւէտ մեխանիզմներ, որոնք ապահովելու էին դատական ակտերի կիրառումը եւ հանրութեան կողմից այդ ինստիտուտի նկատմամբ վստահութիւնը: Այդ տեսակէտից, մեր օրէնսդրութիւնը փուլ առ փուլ կատարելագործուել է եւ մենք պատրաստ ենք բոլորին ներկայացնել մեր կուտակած փորձը: Մեզ համար հետաքրքիր է ուսումնասիրել նաեւ միջազգային փորձը, մասնաւորապէս, մասնաւոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման առումով: Գիտենք, որ կան երկրներ, որտեղ այս մեխանիզմն արդիւնաւէտ կերպով է կիրառւում` չնայած պետական հարկադիր կատարման ինստիտուտի առկայութեանըէ: Տիգրան Սարգսեանը տեղեկացրել է, որ մեր երկրի ԴԱՀԿ համակարգում ներդրուել է էլեկտրօնային մեխանիզմ` աճուրդներն այս եղանակով կազմակերպէու նպատակով: «կարծում ենք` այդ եղանակի ներդրումը Դահկ-ի գործունէութիւնը դարձնում է առաւել թափանցիկ, որով բարձրանում է նաեւ մեր քաղաքացիների վստահութիւնը վերջինիս նկատմամբ: Պէտք է խոստովանել նաեւ, որ դեռեւս էլեկտրօնային եղանակով գործառոյթների ծաւալները մեծ չեն եւ դա պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ հայաստանում հեռահաղորդակցութեան եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում բուռն զարգացումներ տեղի են ունենում միայն վերջին հինգ տարիների ընթացքում, ինչի արդիւնքում ինտերնետից օգտուողների քանակն սկսել է կտրուկ աճել: Եթէ 2008-ին ունէինք ընդամէնը 45 հազար ինտենետից օգտուող, ապա այդ թիւն այսօր հասնում է 341 հազարի: Սա մեզ հնարաւորութիւն է տալիս նաեւ Դահկ-ի բնագաւառում կիրառել ժամանակակից մօտեցումներ եւ նրա գործունէութիւնը դարձնել աւելի թափանցիկէ: Կառավարութեան ղեկավարը յոյս է յայտնել, որ այս գիտաժողովը հնարաւորութիւն կը տայ գտնել լուծումներ, որոնք կը նպաստեն բացայայտել նոր գործիքներ եւ օրէնսդրական մեխանիզմներ` Դահկ-ի աշխատանանքերի արդիւնաւէտութեան բարձրացման նպատակով: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատուիայի, Լիտուայի, Մոլդովայի, Իսրայէլի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շուէդիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ԴԱՀԿ ծառայութեան ներկայացուցիչներ:
  -   Մամլո հաղորդագրություն