Տարոն Մարգարյան. Երևանն այսօր բաց է և պատրաստ քննարկելու փոխշահավետ ներդրումային ցանկացած առաջարկ


Տարոն Մարգարյան. Երևանն այսօր բաց է և պատրաստ քննարկելու փոխշահավետ ներդրումային ցանկացած առաջարկ

  • 21-10-2011 12:23:44   |   |  Հասարակություն
 Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 17-ից 20-ը գտնվում էր Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Որպես Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաեւ Ինստիտուցիոնալ հանձնաժողովի եւ Տեղական իշխանությունների պալատի անդամ, Տարոն Մարգարյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է ԵԽ Կոնգրեսի Լիագումար նիստերին եւ հանձնաժողովների աշխատանքներին: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային այցի շրջանակում Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Երեւանի գործընկեր եւ քույր քաղաքների քաղաքապետերի ու ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ: Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման, այդ համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտության, ինչպես նաեւ փոխշահավետ գործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանն այսօր բաց է եւ պատրաստ քննարկելու փոխշահավետ ներդրումային ցանկացած առաջարկ: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` առաջիկայում առավել գործնական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play