Սրտաբանության եվրակովկասյան 3-րդ համաժողովի 3 մասնակից պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներով


Սրտաբանության եվրակովկասյան 3-րդ համաժողովի 3 մասնակից պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներով

  • 31-10-2011 16:12:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ սփյուռքի եւ առողջապահության նախարարությունների, «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող Սրտաբանության եվրակովկասյան 3-րդ համաժողովն ավարտեց աշխատանքները: Համաժողովի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ շնորհվեցին: «Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ինչպես նաեւ ազգային հասարակական գործունեություն ծավալելու գործում ունեցած մեծ ներդրման համար» ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեցին Ֆրանսահայ սրտաբաններ Ավետիս Մատիկյանն ու Ալեք Վահանյանը եւ Բագրատ Ալեքյանը Ռուսաստանի Դաշնությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play