Վահագնի թաղամասը կազմակերպում է բարեգործական մրցավազք


Վահագնի թաղամասը կազմակերպում է բարեգործական մրցավազք

  • 04-11-2011 15:37:49   | Հայաստան  |  Հասարակություն

Վահագնի թաղամասն ամեն տարի նոյեմբեր ամսին կազմակերպում է բարեգործական մրցավազք բոլոր նրանց համար, ովքեր կարեւորում են առողջ ապրելակերպը: Միջոցառումն ունի 2 հիմնական նպատակ`առողջ ապրելակերպի խրախուսումն Հայաստանում` «Վազել հանուն քո կյանքի» կարգախոսով, իսկ երկրորդ նպատակը`բարեգործությունն է: Միջոցառման արդյունքում ստացված շահույթը` ինչպես նախորդ տարիներ, այս տարի եւս կտրամադրվի մանկատներին Նոր Տարվա կապակցությամբ երեխաներին նվերներ գնելու համար: Հրավիրվածների ցանկում են ԱՄՆ դեսպանը, Հազարամյակի Մարտահրավերներ ծրագրի ղեկավարը եւ այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Մասնակցում եմ մոտավորապես 150 մասնկից եւ 150 հյուր: Միջոցառման աջակիցներն են` «Ռոսգոստրախ» Ընկերությունը, «Գրանտ Տորնթոն» Ընկերությունը, «Եվրոտեքնոլայթ» ընկերությունը, «Արմսոֆթ», «Յունիտրանս» եւ «Արարատ» մսամթերք ընկերությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play